22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Պուտինից առաջ մարդ չկա, նա ազդեցիկ է

Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականը հրապարակել է աշխարհի քաղաքական, գործարար եւ հասարակական ամենաազդեցիկ գործիչների ցուցակը: Ըստ այդմ` մոլորակի ամենաազդեցիկ քաղաքական գործիչ է ճանաչվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Սակայն Պուտինը, երկրորդ հորիզոնականում է. ամսագիրը թափուր է թողել վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը, քանի որ աշխարհաքաղաքական եւ տնտեսական խնդիրներն այնքան շատ են, որ մեկ մարդը ի վիճակի չէ դրանք միայնակ հաղթահարել:

Երրորդ հորիզոնականում է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն, չորրորդում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ըստ պարբերականի, հինգերորդ տեղում է, իսկ վեցերորդ տեղում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագինը, յոթերորդում` ՉԺՀ-ի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը:

Վարկանիշի ութերորդ եւ իններորդ զբաղեցրել են  հայտնվել Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիսթին Լագարդը: Առաջին տասնյակը եզրափակում է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալա իբն Աբդել Ազիզ ալ Սաուդը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ