20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իսրայելը վշտացած է

Ապրանքների պիտակների մասին Եվրոպական Միության կողմից ընդունված նոր կանոնները տարածվում են 1967 թվականի Արաբ-իսրայելյան պատերազմի արդյունքում Իսրայելի կողմից գրավված տարածքներում գործող ձեռնարկությունների եւ գյուղատնտեսական ընկերությունների վրա, գրում է amerikayidzayn.com-ը։

Այսինքն՝ այն ապրանքները, որոնք Եվրոպական Միության երկրներ են արտահանվում Իսրայելի կողմից գրավյալ տարածքներից, պետք է կրեն ոչ թե ՝՝Արտադրված է Իսրայելում՛՛, այլ ՝՝Արտադրված է Պաղեստինյան տարածքներում վերաբնակեցված հատվածներից՛՛ գրությամբ պիտակներ։

Իսրայելում սա համարում են հակահրեականության դրսեւորում Եվրոպայում։ Իսրայելի վարչապետը հայտարարում է, թե Եվրոպան պիտի ամաչի ինքն իրենից։

՝՝Աշխարհում տարածքային հարյուրավոր հակամարտություններից Եվրամիությունն առանձնացնում է Իսրայելը, երբ մյուս կողմից մեջքով է կանգնում ահաբեկչության ալիքի դեմ պայքարում՛՛, ասել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

Եվրամիության եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները սառել սկսեցին դեռեւս մի քանի տարի առաջ, երբ Եվրոպայից ավելի մեծացավ պաղեստիցիների նկատմամբ Իսրայելին քննադատող ալիքը։ ՝՝Բոյկոտ, զրկում եւ պատժամիջոցներ՛՛ միջազգային շարժման այն կոչը, որ հարկավոր է ճնշումներ բանեցնել Իսրայելի վրա՝ ստիպելու համար, որ այն դադարեցնի պաղեստինյան տարածքների օկուպացումը, հավանության է արժանանում եվրոպական երկրների մտավորականության ու գիտական շրջանակներում։

Սակայն քաղաքական գործիչներից շատերը դա անմտություն են համարում, ինչպես օրինակ Լոնդոնի քաղաքագլուխ Բորիս Ջոնսոնը, ով ասել է, թե ՝՝Ավելի մեծ հիմարություն չեմ պատկերացնում, քան տարածաշրջանում ժողովրդավարական միակ պետության նկատմամբ պատժամիջոցներ սկսելու գաղափարը՛՛։

Իսրայելի կողմից գրավյալ տարածքներում հրեական թաղամասերի կառուցումը եւ դրանց արդեն մեծ թիվն այս տարածաշրջանում հարատեւ խաղաղություն հաստատելու ճանապարհի վրա ամենամեծ խոչընդոտն են։ Պաղեստինի ազատագրության կազմակերպության, ապա՝ Պաղեստինյան իշխանությունների նախագահ Յասեր Արաֆաթի մահվան 11-րդ տարելիցը մեկ անգամ եւս հիշեցնում է, թե որքան քիչ բան է փոխվել այն օրերից, երբ նա դեռ կենդանի էր։
Սակայն պաղեստինցիները չեն համակերպվում իրենց տարածքների զավթման փաստի հետ ու ինչպես նրանցից Աբդուլլահ Աբու Ռահմանն է ասում. ՝՝Մենք պայքարելու ենք բոլոր միջոցներով։ Շարունակելու ենք Արաֆաթի սկսած գործը, մինչեւ թոթափենք օկուպացման լուծը՛՛։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ