07 Հունիսի, Saturday, 2025
KFC

«Իսլամական պետությունը» իր վրա է վերցրել ռուսական ինքնաթիռի կործանումը

«Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման եգիպտական ստորաբաժանումն իր վրա է վերցրել Սինայի թերակղզում ռուսական ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը։
Ինչպես հայտնում է lenta․ru-ն, այդ մասին սոցկայքերում համապատասխան գրառում է տարածել խմբավորումը։

«Խալիֆաթի զինվորները հաջողությամբ գրոհել են ռուսական ինքնաթիռը Սինայում»,- գրված է հայտարարության մեջ։

Ռուսական A321 օդանավը աղետի է ենթարկվել Սինայի թերակղզում, որտեղ Եգիպտոսի կառավարությունը պայքարում է ԻՊ-ի եգիպտական թեւի հետ առնչություն ունեցող գրոհայինների դեմ:

Հարկ է նշել, սակայն, որ Եգիպտոսի անվտանգության ծառայությունների աղբյուրները ավելի վաղ հայտարարել են, որ ոչ մի նշան չկա, որ օդանավը կարող է խոցված լինել: Եգիպտոսի իշխանությունների փոխանցմամբ՝ օդանավի բեկորների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օդանավի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել: Ինքնաթիռում եղել է 224 հոգի։

Ռուսական կողմը եւս բացառում է, որ ինքնաթիռը կարող էր խոցված լինել, լրատվամիջոցները նշում են, որ ԻՊ հայտարարությունն ավելի շատ իրենց փիարն է։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ