Գազի պայթյունի հետեւանքով բնակելի շենքի 3 հարկ փլուզվել է․ կան զոհեր /վիդեո/
Խաբարովսկում գազի պայթյունի հետեւանքով փլուզվել են տեղի բնակելի շենքի երեք հարկերը, կան զոհեր եւ վիրավորներ։ Նախնական տվյալներով՝ 12 հոգի մնացել էին փլատակների տակ, որոնցից 5 ին մահացած են հայտնաբերել, 4-ին տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, եւս 3-ի որոնումները շարունակվում են, հայտնում է LifeNews-ը։ Մահացել է 2 տղամարդ, երկու կին եւ նորածին երեխա։ Վիրավորների թվում նույնպես երեխա կա՝ 2 տարեկան։
Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառ կարող էր հանդիսանալ բնակիչներից մեկի կողմից անօրինական կերպով գազամատակարարման խողովակին միացումը, վերջինի բնակարանի գազն անջատել էին՝ վարձը երկար ժամանակ չմուծելու համար։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։