Օբաման նախապես ընտրել է ԱՄՆ ապագա նախագահին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մասնակցել է նախագահական նախնական ընտրություններին: Այդ նպատակով նա ժամանել էր Չիկագո, որտեղ էլ սկսել է իր կարիերան: Անձը հաստատող փաստաթղթի փոխարեն նախագահը ներկայացրել է վարորդական իրավունքը` ուրախությամբ նշելով, որ վերջերս է թարմացրել այն: Օբամային հատկապես հիացմունք է պաճառել այն փաստը, որ լուսանկարում ինքը ճերմակ մազեր չունի, գրում է “дни.ру”-ն:
ԱՄՆ նախագահական ընտրությունները կկայանան նոյեբերի 6-ին, սակայն արդեն ավելի քան մեկ ամիս բաց են նախնական ընտրատեղամասերը, որտեղ քաղաքացիները կարող են նախօրոք քվեարկել: Օբաման առաջին գործող նախագահն էր, ով ժամկետից շուտ է քվեարկել: Նրա կինը` Միշել Օբաման, քվեարկել էր դեռեւս հոկտեմբերի 15-ին` քվեաթերթիկն ուղակելով փոստով:
Ամուսինները բազմիցս կոչ են արել ամերիկացներին նախօրոք քվեարկել, իսկ այժմ նրանք իրենց անձնական օրինակով են ցույց տվել, որ դա ավելի արդյունավետ է:
Նախագահի օգնականները հայտնել են, որ նախնական ընտրությունների արդյունքներով Օբաման վստահորեն հաղթում է Ռոմնիին: Նախապես քվեարկել կարող են ամերիկյան 50 նահանգներից 32-ի բնակիչները: