13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Այսօր Կամավորների օրն է /վիդեո/

Դեկտեմբերի 5-ը նշվում է Կամավորների օրը` նրանց, ովքեր աշխատում են հանուն սոցիալական եւ տնտեսական զարգացման: Տոնն անցկացնելու որոշումն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1985-ին, հաղորդում է “Calend”-ը:

Կամավորներն այն մարդիկ են, ովքեր իրենց ազատ ժամանակը նվիրում են հասարակության բարեկեցությանը: Նրանք հասարակության են նվիրում իրենց տաղանդը, ժամանակը, էներգիան` առանց սպասելու պարգեւատրման: Օրինակ` օգնում են մաքրել հասարակական վայրերը, սոցիալական ընկերությունների պաստառներ կամ թռուցիկներ են տարածում, պատրաստ են առանց վարձատրվելու էքսկուրսիաներ անցկացնել, թարգմանություններ անել եւ շատ ու շատ այլ բաներ:

Ավելին, կամավորներն օգնում են մանկատների եւ ծերանոցների աշխատակիցներին, տարերային աղետների հետեւանքները վերացնելու գործում: Հասարակությունն, անշուշտ, կամավորների կարիքն ունի:

ՄԱԿ-ը մշտապես կոչ է անում բոլոր պետություններին կամավորների կարեւոր ներդրումներն ավելի շատ խրախուսել` դրանով իսկ ոգեւորելով ավելի շատ մարդկանց առաջարկել իրենց ծառայությունները տարբեր ոլորտներում` ինչպես հայրենիքում, այնպես էլ այլ երկրներում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ