Ուկրաինայի կառավարությունը հրաժարական է տվել
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ընդունել է երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովի, ինչպես նաեւ ողջ ուկրաինական կառավարության հրաժարականը: Չնայած որ կառավարության հրաժարականը կապված է նոր խորհրդարանի ընտրության հետ եւ ժամանակավոր բնույթ է կրում, ուկրաինական նախարարների կաբինետի ոչ բոլոր ներկայիս անդամներն են պատրաստ շարունակել աշխատանքը գործադիր իշխանությունում, գրում է “Российская газета”-ն:
Վիկտոր Յանուկովիչի համար ստրատեգիական ուղի փնտրելու ընտրությունը ներկայումս բավականին դժվար է: Ուկրաինական ԶԼՄ-ներում վարչապետի մի քանի հավանական թեկնածուների անուններ են նշվում: Մասնավորապես նշվում է Նիկոլայ Ազարովի, փոխվարչապետ Վալերի Խորոշկովսկու, անվտանգության խորհրդի նախագահ Անդրեյ Կլյուեւի անունները: Սակայն ամենահավանական թեկնածուն է համարվում Ուկրաինայի Ազգային բանկի նախագահ Սերգեյ Արբուզովը, ով նոր մարդ է քաղաքական ասպարեզում, սակայն Յանուկովիչը նրան անվերապահորեն վստահում է:
Քաղաքագետները կարծում են, որ եթե վարչապետ դառնա Արբուզովը, ապա Ուկրաինան առաջին անգամ կունենա սովետական փորձի հետ կապ չունեցող կառավարություն: