16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Մեծ Բրիտանիան շուտով նոր թագաժառանգ կունենա

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի թոռը` Քեմբրիջյան դուքս Ուիլյամը եւ նրա կին Քեյթ Միդլթոնն սպասում են իրենց առաջնեկին: Այդ մասին հայտարարել է արքայազն Ուիլյամի մամլո ծառայությունը:

Ուիլյամի եւ Քեյթի երեխան կդառնա Բրիտանիայի ապագա թագաժառանգը` արքայազն Չարլզից եւ Ուիլյամից հետո: Դքսուհի Քեյթը մի քանի օր կանցկացնի Լոնդոնի Էդվարդ 7-րդի հիվանդանոցում վատ ինքնազգացողության պատճառով: Նրան հատուկ սննդակարգ կնշանակվի: Հղիության ճշգրիտ ժամկետի մասին որեւէ հայտարարություն չի արվել, սակայն այն դեռ վաղ շրջանում է:

Բրիտանացի եւ իռլանդացի բուքմեյքերներն արդեն սկսել են “խաղադրույքներ դնել” արքայազնի առաջնեկի ապագա սեռի, մազերի գույնի, նրա լույս աշխարհ գալու շաբաթվա օրվա եւ ժամի, քաշի, կնքահոր եւ նույնիսկ Քեյթի ծննդաբերության ցավերի տեւողության վրա: 

Ըստ բուքմեյքերների` երեխայի ամենահավանական անունների թվում են Ջոնը կամ Ջորջը` տղայի դեպքում, եւ Աննան կամ Ֆրենսիսը` աղջկա դեպքում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ