22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սարկոզին մտադիր է ողջ Եվրոպային առաջարկել ընդունելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մտադիր է Եվրոպայի բոլոր երկրներին առաջարկել ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, գրում է թուրքական “Hurriyet” թերթը:

Եվրամիությունում Գերմանիայի նախագահության ընթացքում Եվրամիության երկրներն արդեն ընդունել են  ռասայական խտրականության եւ այլատյացության դեմ կոնվենցիա, ինչպես նաեւ Հոլոքոստի ժխտումը քրեականացնող օրինագիծ:

Այժմ Ֆրանսիան մտադիր է Եվրամիության օրակարգում ներառել նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցը: “Hurriyet”-ի տվյալներով` Ֆրանսիան արդեն իսկ որոշ քայլեր է ձեռնարկել, սակայն առայժմ ոչ մի եվրոպական երկիր որեւէ արձագանք չի տվել:

Սարկոզին արդեն հավանություն է տվել Ֆրանսիայի Ազգային ժողովի` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Վաղը` հունվարի 10-ին , այն կվերանայի Սենատի հանձնախումբը, իսկ հետո կուղարկվի Սահմանդրական դատարան: Հունվարի 23-31-ը այն կքննարկեն պատգամավորները, որից հետո այն կրկին կուղարկվի նախագահին: Նրա վերջնական հաստուտումից հետո էլ այն օրենքի ուժ կստանա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ