Վլադիմիր Պուտինը վերջին հրաժեշտն է տվել հայազգի լեգենդար հետախույզին

Այսօր Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն այցելել է Տրոյեկուրովյան գերեզմանատուն, որտեղ տեղի է ունեցել հայտնի սովետական հետախույզ Գեւորգ Վարդանյանի հուղարկավորությունը:
Բացի Պուտինից` սգո արարողությանը մասնակցել են Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը, ինչպես նաեւ նախկին ղեկավարներ Եվգենի Պրիմակովը եւ Սերգեյ Լեբեդեւը:
Հիշեցնենք, որ լեգենդար հետախույզը, Սովետական Միության հերոսը վախճանվել է հունվարի 10-ին քաղցկեղից:
Ավելի վաղ վարչապետը հետախույզի ընտանիքին ցավակցական ուղերձ էր հղել, որում մասնավորապես ասվում էր.”Գեւորգ Անդրեեւիչ Վարդանյանն ապրել է գեղեցիկ եւ հերոսական պահերով լի կյանք: Նա բարձր դասի պրոֆեսիոնալ էր եւ, իրոք, շատ փայլուն եւ լեգենդար էջեր է գրել հայրենական հետախուզության պատմության մեջ: Այս մեծ հայրենասերի մասին հիշողությունն ընդմիշտ կմնա մեր սրտերում”: