Բարաք եւ Միշել Օբամաները բարեգործության յուրօրինակ ձեւ են ընտրել

Բարաք եւ Միշել Օբամաները գրադարանում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ նրա կինը` Միշել Օբաման, Մարտին Լյութեր Քինգի օրը` հունվարի 16-ը, անց են կացրել վաշինգտոնյան դպրոցներից մեկում: Նրանք միացել են տասնյակ կամավորների, որոնք դպրոցի գրադարաններից մեկում գրադարակներ են հավաքել, հայտնում է “ИТАР-ТАСС”-ը:
ԱՄՆ նախագահը նշել է, որ արդեն 3-րդ տարին է, ինչ նրա ընտանիքն այդ տոնի օրը մասնակցում է տարբեր բարեգործական միջոցառումների: Օբաման կարծիք է հայտնել, որ Մարտին Լյութեր Քինգի հիշատակը հարգելու ավելի լավ միջոց չկա:
Վաշինգտոնում մի շարք միջոցառումներ են տեղի ունեցել` ի պատիվ աֆրոամերիկացիների իրավունքների եւ ազատության պաշտպանի: 2004-ից հետո առաջին անգամ շքերթ է կազմակերպվել Լյութեր Քինգի պատվին: Մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված նրա հուշարձանի մոտ ծաղկեպսակներ են դրվել: