10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

“Costa Concordia” նավի ուղեւորները դրամական փոխհատուցում կստանան

Իտալական “Costa Crociere” տուրիստական  ընկերությունը, որին պատկանում էր Ջիլիո կղզու մոտ վթարի ենթարկված  “Costa Concordia” նավը, նավի վրա գտնված բոլոր ուղեւորներին 11 հազար եվրո փոխհատուցում է վճարելու:

Ուղեւորներին վճարելու առաջարկն ընդունվել է հաշտեցման հանձնաժողովի շրջանակներում: Հանձնաժողովը կազմվել է “Costa Crociere”-ի ղեկավարության անդամներից եւ Իտալիայում գործող սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Փոխհատուցումը կվճարվի ուղեւորների  ուղեբեռի եւ անձնական իրերի կորստի, ինչպես նաեւ բարոյական վնասի դիմաց:

“Costa Concordia”  նավը վթարի ենթարկվեց հունվարի 14-ին: Նավի վրա այդ պահին 4200 ուղեւոր կար, 16 մարդ զոհվեց, իսկ 20-ը մինչ օրս համարվում են անհայտ կորած:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ