Սիրիայի ընդդիմադիրները հրաժարվում են բանակցություններից /վիդեո/

Սիրիացի ընդդիմադիրները երբեք հրավեր չեն ստացել Մոսկվայի կողմից իրենց իշխանությունների հետ բանակցելու համար, սակայն եթե ստանային էլ, չէին մասնակցի: Այս մասին հայտնել է Սիրիայի ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարներից մեկը` Աբդել Բասետ Սեդան, հաղորդում է “Reuters”-ը:
Նրա խոսքով` ռուսական նախաձեռնությունը միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վրա ազդելու միջոց է` սիրիական հարցով քննարկումների նախօրեին: Ընդդիմադիրը նշել է, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել, եւ որ ոչ մի երկխոսություն ալ-Ասադի ռեժիմի հետ չի լինի:
Այս հայտարարությունը նա արել է ՌԴ արտգործնախարարության` դրանից մի քանի ժամ արված հայտարարությանը ի պատասխան: ՌԴ արտգործնախարարությունը կոչ է արել նրանց ժամանել Մոսկվա` իշխանության ներկայացուցիչների հետ եւ սկսել բանակցությունները: Ընդ որում` նախարարությունում հայտնել են, որ պաշտոնական Դամասկոսը պատրաստ է այդ բանակցություններին:
Սիրիական ընդդիմադիրները բազմիցս նշել են, որ որեւէ բանակցություն չի լինի, նրանք պահանջում են միայն նախագահ Բաշար ալ-Ասադի պաշտոնաթողումը: Ալ-Ասադն իր հերթին նշել է, որ պաշտոնաթող չի լինի, քանի որ “ժողովուրդը չի ցանկանում դա”:
http://youtu.be/atK_8qV4oLk