13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Օբաման եւ Ռոմնին` 4-ամյա երեխայի սթրեսի պատճառ /վիդեո/

Համացանցում իսկական հիթ է դարձել մի տեսանյութ, որում փոքրիկ աղջիկը “դժգոհում” է ԱՄՆ նախագահի թեկնածուներից, հաղորդում է “ntv.ru”-ն:

Տեսանյութի հերոսուհին 4-ամյա Էբբի Էվանսն է: Մոր հարցին, թե ինչու է նա լաց լինում, երեխան պատասխանում է, որ հոգնել է Բրոնքո Բամմայից` նկատի ունենալով Բարաք  Օբամային, եւ Միթ Ռոմնիից: Մայրը փորձում է հանգստացնել երեխային` ասելով , որ ընտրությունները շուտով կավարտվեն:

Նա պատմել է, որ երեխայի մոտ հիստերիա է սկսվել, երբ նրանք մեքենայի մեջ ռադիոյով լսել են ընտրությունների մասին ռեպորտաժը, տեղեկացնում է “KUSA-TV”-ն:

Էբբի եւ Էլիզաբեթ Էվանսներն ապրում են Կոլորադո նահանգում, որտեղ նախընտրական քարոզարշավի շրջանակներում  2 կուսակցություններն ընդհանուր  առմամբ 87 մլն դոլար են ծախսել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ