23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

2012-ին մոլորակին սպասվում է ոչ թե ապոկալիպսիս, այլ նոր փուլ մարդկության պատմության մեջ

Ռուսաստանի հիդրոմետկայանը կլիմայի սեզոնային փոփոխություններում չի հայտնաբերել աշխարհի վերջի որեւէ նշան, որն, ինչպես կարծում են շատերը, պետք է տեղի ունենա 2012-ի դեկտեմբերի 21-ին, հաղորդում է “Интерфакс”-ը:

Կենտրոնի ղեկավար Ռոման Վիլֆանդի խոսքով` մասնագետեները  նկատում են  ոչ թե ապոկալիպսիսի, այլ սովորական ձմռան մոտենալու  նշաններ: Նա նշել է, որ ինքը եւ իր գործընկերները գերադասում են ապագային լավատեսորեն նայել: Վիլֆանդը հայտարարել է, որ մինչեւ դեկտեմբերի 22-ը, ինչպես միշտ, օրերը կկարճանան, 22-23-ին օրերի տեւողությունն ընդամենը 7 ժամ կլինի: Ոչ մի այլ նշան` կապված աշխարհի վերջի հետ, իրենք չեն հայտնաբերել:

Ենթադրություններ կան` հիմնված մայաների քաղաքակրթության տվյալների վրա, որ աշխարհը կդադարի գոյություն ունենալ դեկտեմբերի 21-ին, քանի որ մայաների օրացույցն ավարտվում էր հենց 2012-ի այդ օրը:

Սակայն մասնագետները հանգստացնում են նրանց, ովքեր վախենում են աշխարհի վերջից` նկատելով, որ 2012-ին մոլորակին սպասվում է ոչ թե ապոկալիպսիս, այլ նոր փուլ մարդկության պատմության մեջ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ