29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սերբիան ԵՄ անդամության թեկնածու է դարձել

Սերբիան Եվրամիության անդամության թեկնածու է դարձել: Նման որոշում է ընդունվել Բրյուսելում կայացած Եվրամիության նիստին, տեղեկացնում է “ИТАР -ТАСС”-ը:

Սերբիային Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ տալու մասին համաձայնության էին եկել Եվրամիության անդամ-երկրների արտգործնախարարները փետրվարի 27-ին` Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ Կոսովոյի կարգավիճակի մասին համաձայնություն կնքելուց մի քանի օր անց: 2011-ի դեկտեմբերին Կոսովոյի կարգավիճակի չլուծված հարցը պատճառ դարձավ, որ Սերբիայի` Եվրամիությանն  անդամակցելու  հարցը հետաձգվեց:

Բրյուսելում կայացած նիստին Եվրամիության ղեկավարները հետաձգել  են մինչեւ 2012-ի սեպտեմբերը Ռումինիայի եւ Բուլղարիայի` Շենգենյան գոտի մտնելու հարցը: Այս երկրները, որոնք Եվրամիության անդամ են 2007-ին, Շենգենյան գոտուն միանալու հայց են ներկայացրել դեռ մի քանի տարի առաջ, սակայն այդ հարցի քննարկումը բազմիցս հետաձգվել է: Ներկա պահին Շենգենյան գոտու անդամ է եվրոպական 25 երկիր:

Նիստին նաեւ որոշում է կայացվել Եվրամիության նախագահ վերընտրել Հերման վան Ռոմպեյին: Այս պաշտոնը Ռոմպեյը կզբաղեցնի 30 ամիս:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ