06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ամենահայտնի բնակելի կամուրջները /ֆոտո/

ԲրիտանիագերմանիաՆյորնբերգ, գերմանիաՖլորենցիաՖրանսիաԱշխարհում բազմաթիվ կամուրջներ եւ ուղեկամուրջներ կան: Այդ ճարտարապետական կառույցների թվում իրենց հատուկ դերն ունեն բնակելի կամուրջները, որոնք ոչ միայն ապահովում են կարճ ճանապարհ մի վայրից մյուսին հասնելու համար, այլ նաեւ իրենց մեջ “տեղավորում” են տներ, խանութներ եւ նմանատիպ այլ կառույցներ:

Ֆլորենցիայի “Պոնտե Վեկիո” կամուրջը` քաղաքի ամենահին եւ ամենահայտնի կամուրջն է եւ գտնվում է Առնո գետի վրա: Սկզբնական շրջանում այնտեղ մթերային խանութներ են եղել, իսկ 15-րդ դարի ավարտին այնտեղ են հաստատվել ոսկերիչները: Ներկայումս կամրջի վերին հատվածում հայտնի պատկերասրահ է գտնվում:

Գերմանիայի Էրֆուրտ քաղաքի Կրեմներբրյուկե կամուրջը` Գերա գետի վրա, միմյանց է կապում Բենեդիկտի հրապարակը Վենինգերմարկետի հրապարակի հետ: Կամրջի վրա մի շարք խանութներ կան, որոնցում ազգային արտադրության եւ հնաոճ  ապրանքներ են վաճառվում:

Մեծ Բրիտանիայում գտնվող Փալթնի կամուրջը` Էյվըն գետի վրա, կառուցվել է 18-րդ դարում` իտալական ոճով: 1936-ին կամուրջը գրանցվել է ազգային հուշարձանների ցանկում: Ներկայումս քարե կամրջի ներսում ծաղկի եւ հնաոճ իրերի խանութներ են եւ մրգային բար:

19-րդ դարում կառուցված Բալկանյան թերակղզու միակ փակ կամուրջը` Օսիմ գետի վրա, կապում է Բուլղարիայի Լովեչ քաղաքի հին եւ նոր մասերը: Նախկինում կամրջի վրա տարածքներ էին հատկացված արհեստավոր վարպետների եւ առեւտրականների համար, սակայն ներկայումս այնտեղ տեղակայված են  սրճարան եւ հուշանվերների ու հրուշակեղենի խանութներ:

Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքոմ գտնվող “Դահիճի տուն” կամուրջը Պեգնից գետի վրա 48 մ երկարություն ունի: Կամրջի վրա փոքր տնակ կա: Ըստ լեգենդի` ոչ ոք չի ցանկացել ապրել նյուրնբերգյան դահիճի կողքին, այդ պատճառով էլ նրան տեղ են հատկացրել հենց գետի վրա` փոքրիկ տնակում: Ներկայումս այն վերածվել է թանգարանի` նվիրված քաղաքի “հանցավոր կյանքին”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ