25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մարադոնայի ֆանտաստիկ գոլը ոգեշնչել է մուլտիպլիկատորներին /վիդեո/

1986-ին Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Անգլիայի դարպասին իրացրած` Դիեգո Մարադոնայի  գոլը ֆուտբոլի երկրպագուները համարում են “արվեստի գործ”: Նույն տեսակետն են կիսել նաեւ մուլտիկպլիկատորները` “հավերժացնելով” հրաշք գոլը:

Հիշեցնենք, որ չեմպիոնատի  1/4 եզրափակչում Մարադոնային հաջողվեց շրջանցել անգլիացի 6 ֆուտբոլիստներին միանգամից եւ հաջողությյամբ հասցնել գնդակը մրցակցի դարպասին:

16 տարի անց այդ գոլն անվանեցին լավագույնը աշխարհի առաջնությունների պատմության մեջ: Իսկ Անգլիայի հավաքականի մարզիչ Բոբի Ռոբսոնը, ում թիմն արդյունքույմ պարտվեց 1-2 հաշվով, խաղի ավարտին հայտարարեց. “Այդ գոլը ֆանտաստիկայի ժանրից էր”: Ի տարբերություն նրա` գոլի հեղինակ Մարադոնան ավելի զուսպ էր. “Ինձ դուր եկավ այդ գոլը, սակայն դա ընդամենը մեկ գոլ էր”:

Այդ խաղից հետո լրագրողներն սկսեցին Մարադոնային “ֆուտբոլի Միքելանջելո” անվանել:

http://www.youtube.com/watch?v=DPGXAvgiTLY

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ