27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 18, 2023

Վերջին հրաժեշտը տվեցինք Դավիթին՝ մորաքրոջս տղային, ում վառելիքի կայանում պայթյունից հետո փնտրում էինք բոլորս․ Մանե Գրիգորյան

Անվանի երգահան Արթուր Գրիգորյանի դուստրը՝ հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը գրել է, որ վերջին հրաժեշտն են տվել մորաքրոջ որդուն, ում փնտրում էին Արցախում տեղի ունեցած աղբերգական պայթյունից հետո։ «Այսօր վերջին հրաժեշտը տվեցինք Դավիթին՝ քառօրյայից հետո նաև 44-օրյայի մասնակից մորաքրոջս տղան, մեր հերոսը, որին վառելիքի կայանում պայթյունից հետո փնտրում էինք բոլորս։ Դավիթի ընտանիքը, երկու անչափահաս երեխաները այստեղ են, […]

Մոսկվան Եվրախորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթը համարում է սադրիչ

Մոսկվան հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը համարում է բացարձակ սադրիչ, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին։ Պաշտոնյան հավելել է, որ Հայաստանի առաջնորդը «թռիչքներ է կատարում Զելենսկու ճանապարհով»։ Բացի այդ, ըստ աղբյուրի, փորձ է արվում Հայաստանը Մոլդովայի նման վերածել մեկ այլ Ուկրաինայի։ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն գնում է […]

«Թող որևէ մեկը չկարծի, թե Արցախի ժողովրդի կարիքները զուտ հումանիտար բնույթի են և դրանք լուծելով կարող են համարել էջը փակված»

Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաշվի առնելով Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը և սեպտեմբերի 19-ից ի վեր նրա մի շարք հայտարարություններ՝ 1. Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ իշխանությունները հրաժարվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում Արցախին առնչվող նույնիսկ ընդհանրական նախապայման-սկզբունքից, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության երաշխավորում միջազգային մեխանիզմի շրջանակներում: 2. […]

Ողբերգական վթար՝ Վայոց ձորում. կա 1 զոհ, վիրավորներից 2-ը երեխաներ են

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում. ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 135 կմ հատվածում բախվել են Mercedes Vito և Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձոր բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել […]

Բաքվում շարունակվում է առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը

Բաքվում շարունակվում է Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Երեկվա նիստում Վագիֆ Խաչատրյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում և հայտարարեց, որ չի մասնակցել ադրբեջանցիների դեմ հանցագործությունների։ Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից […]

Պատերազմի ժամանակ Սամվել Շահրամանյանը կապ է հաստատել Ադրբեջանի հետ ու անուններ հնչեցրել. «Ժողովուրդ»

Արցախում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սկսված ռազմական ագրեսիվ գործողությունների ընթացքում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կապվել է Ադրբեջանի ԱԱԾ պետի տեղակալի հետ։ Նա առաջարկել է շտապ դադարեցնել կրակը, եւ, որպես նորընտիր նախագահ, առաջարկել է՝ իր փոխարեն մեկ ուրիշ՝ ավելի ընդունելի մարդ մասնակցի բանակցություններին (գուցե իր ընտրությունն է հարձակման պատճառ դարձել), միայն թե […]

Դե ինչ, դիմավորե´ք ադրբեջանցիներին ծաղիկներով, ծափերով և զեյնաբ խանլարի երգերով. Արտակ Զաքարյան

Պաշտպանոթյան նախկին փոխնախարար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ արտակ Զաքարյանը գրել է․ Երկիրը ձախողման հասցրած ազգակործան պատուհասն այսօր Ստրասբուրգում հայտարարել է, որ «…պատրաստ ենք ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջшնցիների անցման անվտանգությունը ՀՀ տարածքով»: Ու նրա ընտրազանգվածը չի հարցնում՝ բա ու՞ր է 2021թ. հունիսին քո խոստացած և ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված` Արցախն ու նրա ինքնորոշման իրավունքի համար` […]

«Դուք Պուտինի թշնամին եք, նա փորձելու է Ձեզ տապալել»․ Սաակաշվիլիի նամակը Փաշինյանին

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում, մասնավորապես, ասվում է․ «Ես առաջին անգամ եմ դիմում Ձեզ և դա անում եմ հրապարակայնորեն, քանի որ շատ մտահոգված եմ մեր տարածաշրջանի և Հայաստանի ճակատագրով։ Ելնելով Ռուսաստանի և Պուտինի հետ շփվելու իմ փորձից, ով վերջերս ԱՊՀ գագաթնաժողովում գործնականում ինձ մեղադրեց այս կազմակերպության փլուզման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի