29 Հունվարի, Կիրակի, 2023
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 14, 2022

Սոթքից մինչև Գորիս, ամբողջ սահմանագծով, թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրեր․ Լայնորեն կիրառվել են ԱԹՍ-եր․ ՊՆ

BA8492E4-19DD-4201-A946-3615EA782CA9

Ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ժամը 15։00-17։00-ն ընկած հատվածում Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրեր։ Լայնորեն կիրառվել են նաև ԱԹՍ-եր: 16։40-ի սահմաններում հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս պահին այն […]

Փաշինյանն ու Ալիևը հաստատել են Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու մտադրությունը. ՌԴ ԱԳՆ

1568FF1B-5A0C-4C97-9DED-6E79F0126A28

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը, ըստ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ուզբեկական նախագահության, հաստատել են Սամարղանդում կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու իրենց մտադրությունը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի ՇՀԿ հարցերով հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ հատուկ դեսպան Բախտիյոր Խակիմովը:   «Ուզբեկստանի նախագահության տվյալներով՝ մինչ այժմ նրանք հաստատել են Սամարղանդ գալու իրենց մտադրությունը»,- ասել է նա: ՇՀԿ գագաթնաժողովը կանցկացվի […]

Տվող իշխանությանը չեն հարգում, տվող իշխանությանը օգտագործում են գործընկերները. Էդուարդ Շարմազանով

SHarmazanov-4

Ես համոզված չեմ, որ ՀԱՊԿ-ին 4-րդ կետով են գրել, դրա համար էլ չեն հրապարակում ՀԱՊԿ-ին ուղղված դիմումը: Այս մասին 168.am-ի տաղավարում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:   «Հիշո՞ւմ եք՝ մի անգամ Անվտանգության խորհրդի քարտուղար կոչվածն ասաց՝ մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին, մեկ էլ այնտեղից իմացանք, որ սխալ են դիմել […]

Ադրբեջանը ևս 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել է Հայաստանից. Նիկոլ Փաշինյան

mhm0148529.thumb (1)

Ադրբեջանը ևս 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել է Հայաստանից, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ագրեսիա է տեղի ունեցել, մենք այդ ագրեսիան չենք ընդունում, պետք է դուրս գան մեր տարածքից», – ասաց նա։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն այսօր ունի անվտանգային ու գոյաբանական պրոբլեմ։ «Բայց պետք է գնանք այդ հարցերի կարգավորմանը։ Ես իմ վրա վերցրել […]

«Ադրբեջանի գլխավոր խնդիրը ոչ այդքան հայկական բնակավայրերն են, որքան ստրատեգիական օբյեկտները, ռեսուրսները, կոմունիկացիաները». Աբրահամյան

Tigran-Abrahamyan

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի գլխավոր խնդիրը ոչ այդքան հայկական բնակավայրերն են, որքան ստրատեգիական օբյեկտները, ռեսուրսները, կոմունիկացիաները։   Մի խոսքով՝ այն ամենը, ինչ կապված երկրի կենսունակության և դիմադրողականության հետ։ Ադրբեջանում համարում են, որ եթե այդ մակարդակում իրենց խնդիրը լուծեն, մյուս խնդիրներն ավտոմատ կլուծի։   Նույնիսկ այս ծանր պայմաններում երկիրը մարտական գործողությունների արդյունավետ […]

Գաղտնիք ասեմ. առաջարկությունների նոր փաթեթ ենք ներկայացրել Ադրբեջանին. Փաշինյան

f5e28720531e3c_5e28720531e80.thumb

Գաղտնիք ասեմ. մենք առաջարկությունների նոր փաթեթ ենք ներկայացրել Ադրբեջանին՝ աշխատանքային խմբի եռակողմ ձևաչափով, ԱԺ-ում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ առաջարկությունը նաև առձեռն Բրյուսելում փոխանցել եմ Ադրբեջանի նախագահին։ Որ պահին իրենք այդ առաջարկությունն ընդունեն, մենք պատրաստ ենք անմիջապես անցնել դրա իրագործմանը», – ասաց Փաշինյանը՝ մանրամասնելով, թե այդ առաջարկությունը մինչ այս արված հրապարակային հայտարարությունների մասին […]

«Թե տարածքային ու թե մարդկային զոհերի պատասխանատվությունը նիկոլիզմի խղճին են»․ Շարմազանով

sharmazanov_5.thumb

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․ «2016-ի ապրիլյան քառօրյա լայնամասշտաբ ռազմական գործողությունների ժամանակ ունեցանք 75 նահատակ եւ որեւէ բնակավայր չկորցրեցինք։ Հայ-ադրբեջանական ռազմական գործողությունները ՀՀ սահմանից հարյուրավոր կմ հեռու էին։ Այսօր՝ Նիկոլի ժամանակ, 1 օրվա ընթացքում արդեն 105 նահատակ ունենք եւ շրջանառվում է 100 քառ.կմ տարածքի կորուստ։ Ու սա, կարծես թե, դեռ վերջը չէ։ Ու՞ր […]

Հայտնի է, թե որքան տարածք է գրավել Ադրբեջանը Գեղարքունիքում․ hayaliq.com

Карта-upd-2-1

«Հայկական ալիք»-ին հաջողվել է բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում վերհանել Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրը Գեղարքունիքի մարզում թշնամական առաջխաղացման ուղղություններն ու խորությունը։ Այսպես՝ Ախպրաձորի ուղղությամբ թշնամին ՀՀ միջազգայնորեն ճանաչված համարվող տարածքում առաջացել է շուրջ 4.5 կմ՝ հասնելով Խորափոր լեռանը (2906.5 մ) և հայտնվելով Ախպրաձոր բնակավայրից շուրջ 4.5 կմ հեռավորության վրա։ Վերին Շորժայի ուղղությամբ թշնամին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի