Սոթքից մինչև Գորիս, ամբողջ սահմանագծով, թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրեր․ Լայնորեն կիրառվել են ԱԹՍ-եր․ ՊՆ
Ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Ժամը 15։00-17։00-ն ընկած հատվածում Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրեր։ Լայնորեն կիրառվել են նաև ԱԹՍ-եր:
16։40-ի սահմաններում հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս պահին այն մարվել է։
Ժամը 17։00-ից նշված ուղղությամբ թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտենսիվությունը թուլացել է։