19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 24, 2022

Գրեթե անհնարին եմ համարում, որ ընտրվելու պահին Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի եղած չլինի․ Վարչապետն արձագանքեց «Հետք»-ի հրապարակմանը

Ինձ տեղեկացրել են այդ հրապարակման մասին, չեմ հասցրել մանրամասն ծանոթանալ։ Եթե նույնիսկ ծանոթանամ էլ, կարծում եմ, մեկնաբանություն չունեմ, Hetq.am-ի՝ «Արմեն Սարգսյանի ստերի բուրգը փլվեց. նախագահը ստիպված է հրաժարական տվել»վերտառությամբ հոդվածի վերաբերյալ հարցին ի պատասխան առցանց ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք՝ լրատվամիջոցն իր հրապարակման մեջ գրել էր, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի իրական պատճառն […]

Նախագահի հրաժարականի մասին իմացել եմ հրապարակայնացումից ընդամենը 3.5 ժամ առաջ. նա զանգել էր ինձ տեղեկացնելու. Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին իմացել եմ հրապարակայնացումից ընդամենը 3.5 ժամ առաջ, առցանց մամուլի ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին։ «Նա զանգահարել է ինձ, խոսել ենք այդ մասին։ Ես նախագահին հարցրել եմ, թե ինքն ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե ինձ տեղեկացնում է, որ կայացրել է որոշումը։ Նա ասաց, թե կայացրել է […]

Ինչ տարբերություն Արմեն Սարգսյա՞նն է թուղթը ստորագրել, թե՞ Պողոս Պողոսյանը․ Շարմազանով

Երեկ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Նա առաջինն էր, ում ընտրել էր ԱԺ-ն։ Նախագահի ընտրությունը տեղի ունեցավ 2018 թվականի մարտի 1-ին, Սարգսյանի թեկնածությունը առաջարկել էին ՀՀԿ և ՀՅԴ 60 պատգամավորներ։  ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը դժվարացավ ասել, թե ինչով է պայմանավորված Արմեն Սարգսյանի հրաժարականը, սակայն ոչինչ չի բացառում՝ այն կարող […]

Սերժ Սարգսյանի ցյուրիխյան արշավանքը. Լևոն Նազարյան

ՀՀԿ անդամ Լևոն Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շունչդ տուր, հոգիդ, բայց քո հայրենիք մի՜ տուր թշնամյաց: Խաչատուր Աբովյան 1095թ. նախաձեռնվեց խաչակրած առաջին արշավանքը՝ համաքրիստոնեական սրբավայր Տիրոջ գերեզմանը ազատագրելու համար։ Դրսևորվեց ասպետական պատվի վարքականոնը, որում հիմնարար էին երեք դրույթ՝ 1. հավատարմություն գերակային, 2․ անվեհերություն, 3․ սրբությունների պաշտպանություն։ Համահայկական հոգածության առարկա երկու պետությունների դիրքերի ամրապնդման համար, […]

Քրիստիննե Գրիգորյանն ընտրվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում

ՀՀ Ազգային ժողովը 68 կողմ, 0 դեմ ձայների համամասնությամբ Քրիստիննե Գրիգորյանին ընտրեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։ Քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր։ Ընդդիմությունը քվեարկությանը չի մասնակցել: Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է փետրվարի 23-ին։

Հայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «ՀՀ օրենքն ասում է, որ Մարդու իրավունքների Պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք:   Խեղճ Հայաստանն այնպես են բարոյալքել, որ Հայրենիքը թշնամուն հանձնած, երկիրը ծնկի բերած, երիտասարդ սերնդի մի մասին կործանած, աղքատությունը բազմապատկած կառավարության ներկայացուցիչը (ոչնչով աչքի չընկած […]

Կարդալով Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստը, մի շարք հարցեր առաջացան. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ինչ սպասել 25 օր անց, կամ՝ 35 օր հետո․․․ Ի՞նչ է լինելու այդ ընթացքում․․․ Կարդալով Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստը, մի շարք հարցեր առաջացան, դրանց կանդրադառնամ քիչ ուշ։ Այս պահին աչքի զարնեց երկու կետ, որոնց մասին՝ ստորեւ։ Ահա ՀՀ Սահմանադրության այն երկու հոդվածները, որ ավելի […]

Հունվարի 25-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունվարի 25-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի մեդիափորձագետ Հայկ Դերզյանը: ԹԵՄԱ՝  Արմեն Սարգսյանի հրաժարականը. ներքաղաքական օրակարգ.  ՀՀ ՄԻՊ թեկնածուն. ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը. ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակին ընդառաջ:

Արմեն Սարգսյանի հրաժարարական տալը գնահատում ենք որպես փախուստ պատասխանատվությունից. «5165 շարժում»

«5165 շարժումը» հայտարարությամբ է հանդես եկել Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարական տալու վերաբերյալ։ «Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարարական տալը գնահատում ենք որպես փախուստ պատասխանատվությունից և պահանջում ենք բաց և հիմնավոր բացատրություն՝ իր որոշման իրական դրդապատճառների մասին: Անընդունելի է, որ երկրի գլխին ծառացած վտանգավոր զարգացումների պարագայում պատասխանատվությունից խուսափումը դառնում է օրինաչափություն՝ հատկապես հաշվի առնելով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԴեկտեմբերիՓետրվարի