20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 21, 2021

Չպետք է թույլ տանք, որ դժվար օրերը մեր մեջ սերմանեն հուսահատության ու անճարության, պայքարի անկարողության կործանարար զգացումը. Արման Թաթոյան

Սիրելի՛ հայրենակիցներ, Անկախ պետությունը մեր անձնական արժանապատվության ու ինքնության գլխավոր երաշխավորն է՝ ուր էլ լինենք: Չպետք է թույլ տանք, որ դժվար օրերը մեր մեջ սերմանեն հուսահատության ու անճարության, պայքարի անկարողության կործանարար զգացումը: Պետությունն է մարդու իրավունքների իրական պաշտպանողն ու աջակցողը, իսկ այն զարգացնել կարող են միայն մարդիկ, որոնք ունեն գիտելիք ու հստակ պատկերացում իրենց քաղաքացիական […]

Այն ճանապարհը, որն առաջարկում է այսօրվա իշխանությունը, նշանակում է Հայաստանի թրքացում․ Արմեն Ռուստամյան

Այսքան ծանր հոբելյան երբեք չենք ունեցել, երբ ստիպված ենք փաստել, որ 30 տարի անց անկախության մեր հերոսական անցյալը մի զգալի մասով կորուստ է կրել։ Այսօր ավելի շատ, դժբախտաբար, խոսում ենք կորուստների մասին, քան ձեռքբերումների, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ով գործընկերների հետ այցելել էր Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան […]

«Սրանց շնորհիվ Հայաստանը դարձել է «որբի գլուխ»»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանն ունի մի կապիտուլյանտ իշխանություն, որը գրեթե ամբողջությամբ մսխել է մեր ինքնիշխանությունը, ոչնչացրել է մեր բանակը՝ որպես արժեք, իսկ այժմ կապիտուլյանտ ռեժիմի առաջնորդը հանդիպում է մուրում Էրդողանից։ Փաշինյանը քաղաքական մուրացկանությամբ է զբաղված, իսկ դա այն գինն է, որը նա վճարում է այդ աթոռին մնալու համար։ Սրանց շնորհիվ Հայաստանը […]

Ես գնացել, եկել եմ Գորիս-Կապան ճանապարհով, նորմալ է. ԳՇ պետ

Վստահ եմ, որ մեր ժողովուրդն ու պետությունը դուրս կգան այս իրավիճակից, և մենք կունենանք այն երազած հայրենիքը, որի համար պայքարել ենք, լրագրողների հետ զրույցում ասաց Զինված ուժերի ԳՇ պետ Արտակ Դավթյանը։ Նա հրաժարվեց մեկնաբանել Որոտանի ճանապարհին մոլորված անձանց վերաբերյալ տեղեկատվությունն՝ ասելով, թե դա պաշտպանության նախարարությանը չի վերաբերում։ Լրագրողի հարցին, թե ՀՀ քաղաքացին ինչպես կարող է […]

Այնուամենայնիվ լավ չեն Նիկոլի գործերը. Արտակ Զաքարայան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Այնուամենայնիվ լավ չեն Նիկոլի գործերը։ ՌԴ փոխվարչապետն այսօր վկայում է, որ միջանցքի մասին բանակցություն չկա։ Իսկ Էրդողանի նախապայմաններից մեկը, հենց Նախիջևանի միջանցքի բացումն է։ Այդ մասին նա երեկ ակնարկեց, որ եթե Նիկոլը խնդրում է հանդիպում, ապա նախ պետք է կատարի գործնական քայլեր և հետո […]

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Անկախության տոնի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Ձեր երկրի անկախության 30-ամյակի՝ սեպտեմբերի 21-ի տոնակատարության առիթով, Ձեզ եմ հղում ուրախ և ջերմ շնորհավորանքներս, ինչպես նաև բարօրության ու խաղաղության իմ մաղթանքները՝ ուղղված հայ ժողովրդին: Աղոթում եմ […]

Ոչ մի կերպ չի շնորհավորվում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Ոչ մի կերպ չի շնորհավորվում…   Պետություն չունենք։ Անկախություն չունենք։ Պատիվ չունենք։ Արցախ չունենք։ 5 000 հոգի չունենք։ Գերիներին չունենք։ Դիակները չունենք։ Ունենք միայն կորսված արժանապատվության ֆանտոմային ցավեր։   Ունենք Արցախյան երեք պատերազմների զոհերի անարգված արյուն եւ ոչնչացված իդեալներ։ Անկախությունը Նոր տարի չէ, որ քեզանից […]

ԱՄՆ-ն կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ. Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի անկախության երեսնամյակի առթիվ։ «Մեծարգո վարչապետ, Ամերիկյան ժողովրդի անունից Ձեզ և հայ ժողովրդին մաղթում եմ ուրախ ու ապահով Անկախության օր։ Մեր երկու երկրները միավորված են պատմական, ընտանեկան, բարեկամական կապերով, այդ թվում՝ 1.5 միլիոն ամերիկահայերով, որոնք իրենց ներդրումն են ունենում մեր երկկողմ կապերը հարստացնելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՕգոստոսիՀոկտեմբերի