03 Մայիսի, Saturday, 2025
KFC

Ես գնացել, եկել եմ Գորիս-Կապան ճանապարհով, նորմալ է. ԳՇ պետ

Վստահ եմ, որ մեր ժողովուրդն ու պետությունը դուրս կգան այս իրավիճակից, և մենք կունենանք այն երազած հայրենիքը, որի համար պայքարել ենք, լրագրողների հետ զրույցում ասաց Զինված ուժերի ԳՇ պետ Արտակ Դավթյանը։

Նա հրաժարվեց մեկնաբանել Որոտանի ճանապարհին մոլորված անձանց վերաբերյալ տեղեկատվությունն՝ ասելով, թե դա պաշտպանության նախարարությանը չի վերաբերում։

Լրագրողի հարցին, թե ՀՀ քաղաքացին ինչպես կարող է վստահ լինել, որ անվտանգ երկրում է ապրում, և, օրինակ, Սյունիք գնալիս մտավախություն չունենա, ԳՇ պետը պատասխանեց.

«Մտորելու խնդիր չեմ տեսնում, յուրաքանչյուրն իր տեղում պետք կատարի իր աշխատանքը բարեխղճորեն»։

Անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի անվտանգությանը՝ Արտակ Դավթյանն ասաց, թե ինքը երթևեկում է այդ ճանապարհով։

«Ես գնացել, եկել եմ, նորմալ է», – ասաց նա։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ