Ադրբեջանն Արցախի արևմտյան հատվածում խախտել է հրադադարը. վիրավորվել է ՊԲ զինծառայող
![](https://henaran.am/wp-content/uploads/2021/09/B5E10CF8-1A34-4B61-8131-82717CE021BE-300x170.png)
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը, հայտնում են ՊԲ-ից: Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությոնը: