25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 9, 2021

«Այս հակահայկական ծրագրից ուշադրությունը շեղելու համար ռեժիմը նոր «պայքար» է բեմադրելու «կոռուպցիայի դեմ», որին հասարակությունը ինքնամոռաց ծափահարելու է». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանում կապիտուլյանտների «թեթեւ ձեռքով»առաջ է մղվում պանթուրքիզմի օրակարգը։ Հայաստանը «թուրքական վիլայեթ» դարձնելու գործընթացը գործնական «ռելսերի» վրա է դրվում։   Այլեւս պաշտոնական Երեւանի բառամթերքից բացակայում են «Արցախի անկախությունն այլըտրանք չունի»,«Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմության հետ», «պայքար թուրքական ժխտողականության դեմ» եւ վերջապես «Շուշին ու Հադրութը օկուպացված են Ադրբեջանի կողմից» […]

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ են անցկացնում Քաշաթաղի շրջանում

Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են համատեղ զորավարժություններ անցկացնել Լաչինի (Քաշաթաղի) շրջանում՝ ըստ երկրների միջև կնքված ռազմական համագործակցության մասին համաձայնագրի: Ինչպես գրում է Minval.az-ը, ադրբեջանական և թուրքական զինված ուժերը միասին մարտավարական զորավարժություններ են անցկացնում, որն ուղեկցվում է մարտական հրաձգությամբ: Ըստ երկրի ՊՆ հաղորդագրության՝ զորավարժությունների հերթական օրը հատուկ նշանակության ջոկատներն իրականացրել են բարդ ռելիեֆով տարածքներում հետախուզություն վարելուն, […]

Դադարեք «խաղաղության» անվան տակ մեր հայրենիքի մաս-մաս թշնամուն հանձնումը. Ավետիք Չալաբյան

Այս տարվա հունիսի 20-ին կայացած ընտրություններում Նիկոլ Փաշինյանը և իր գլխավորած կուսակցությունը, ստանալով Հայաստանի Հանրապետությունում գրանցված 2,595 մլն ընտրողներից լավագույն դեպքում 26%-ի ձայները, ոչ միայն կարողացավ պահպանել վարչապետի պաշտոնը, այլև օգտվելով մեր օրենսդրության աղաղակող անկատարությունից, Ազգային ժողովում ձևավորեց այնպիսի մեծամասնություն, որը նրան հնարավորություն է տալիս փաստացի իրեն ենթարկել նաև իշխանության մյուս բոլոր թևերը՝ մասնավորապես, դատա-իրավական […]

Տապալված ոլորտի ինքնահավան ղեկավարը. «Ժողովուրդ»

«Ես սա ձախողում չեմ համարում»,-երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` խոսելով պատվաստումների գործընթացը տապալելու մասին: Սա այն դեպքում, երբ Հայաստանը պատվաստումների ցուցանիշով ամենացածրն է տարածաշրջանում (6 տոկոս). Թուրքիայում պատվաստումները 57.1տոկոս են կազմում, Ադրբեջանում` 40.9, Վրաստանում` 20.4, Իրանում` 21.9, Ռուսաստանում` 30.1: Այս խայտառակ ցուցանիշներն ապահովող նախարարը վստահ հայտարարում է, թե չի […]

Կարեն Անդրեասյանի բացթողումն ու Գագիկ Հարությունյանի սայթաքումը. «Ժողովուրդ»

2017 թվականին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, պատասխանելով հարցադրմանը, թե մենք ինչ իրականության մեջ ենք ապրում, ասել էր. «Տարիներ առաջ ես ասում էի՝ ունենք Սահմանադրություն, չունենք սահմանադրականություն, ունենք պառլամենտ, չունենք պառլամենտարիզմ, ունենք դատարաններ, չունենք արդարադատություն, սա իրականություն է, եւ այս իրականությունը շարունակվում է»: Իսկ, ահա, արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը Պետրոս Ղազարյանին սեպտեմբերի 2-ին […]

Թեկնածուներին փախցնում են իրարից․«Հրապարակ»

«ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, քաղաքական դաշտում «վաստակ եւ հեղինակություն» ունեցող թեկնածուների փախցնոցի է սկսվել քաղաքական ուժերի շրջանում։ Մեզ պատմեցին, որ թեկնածու գողանալու հարցում ռեկորդակիրը նախկին սոցապնախարարներ Մանե Թանդիլյանի եւ Մեսրոպ Առաքելյանի «Ապրելու երկիր» կուսակցությունն է։ Կուսղեկավարները շրջում են մարզերով եւ մրցունակ թեկնածուների հետ բանակցում՝ կուսակցության մեկենաս, խոշոր գործարար Ռուբեն Վարդանյանի անունից։ Բնականաբար, բավականին լավ պայմաններ առաջարկում […]

Ինչպե՞ս են համադրվում «գունագեղ տոնակատարություն» և «ի հիշատակ» բառերը. «Փաստ»

Դժվար է ասել՝ կգտնվի՞ աշխարհում ևս մեկ բանական մարդ, որը կարող է իրար համադրել «գունագեղ տոնակատարություն» և «ի հիշատակ» բառերը: Իսկ Նիկոլ Փաշինյանը կարող է: Երեկ կառավարության նիստի ժամանակ նա խոսել է Սեպտեմբերի 21-ի մասին ու մասնավորաբար ասել. «Հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց որոշում ենք կայացրել, որ ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձը […]

Նիկոլն արդեն սկսել է Հայաստանի կապիտուլյացիայի երկրորդ ակտը․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  Նիկոլն արդեն սկսել է Հայաստանի կապիտուլյացիայի երկրորդ ակտը։ Հասարակության ուշադրությունը շեղող մանեվրները շատ վարպետորեն են կազմակերպում (տեխնոլոգները նույնն են, այնպես ինչպես 44 օր էշի տեղ դրեցին հայությանը՝ սփյուռքից փողերը քամեցին, իսկ մեզնից՝ տարածքները)։ Գունագեղ տոներով, նոր ձերբակալություններով, մի քանի նոր սկանդալներով, նիկոլի դուրս տված նորագույն հիմարություններով տարված հասարակությունը՝ […]

Իշխանությունը «ձեռքերը լվացել է», փոխարենն ընդդիմությունն է մտահոգ Արցախի խնդրով. «Փաստ»

Ակնհայտ է, որ այս իշխանությունները փաստացի «ձեռքերը լվացել են» Արցախից: Նրանք ձախողեցին նույնիսկ Արցախի հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողով ստեղծելու՝ ընդդիմադիր երկու խմբակցությունների նախաձեռնությունը: Նախագծին կողմ քվեարկեցին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները ձեռնպահ էին: Այնպես որ, շատերի համոզմամբ, գործող իշխանության հետ Արցախի հարցում որևէ հույս կապելն անիմաստ զբաղմունք է: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՕգոստոսիՀոկտեմբերի