12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանին իշխանությունը երկամսյա կալանքի տարավ․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանին իշխանությունը երկամսյա կալանքի տարավ:
Դատական նիստին որևէ հիմք, որևէ փաստ չի ներկայացվել: Ավելին, նույնիսկ նրա ներկայությամբ ո´չ բռնության, ո´չ էլ առավել ևս` ահաբեկչական գործողությունների քննարկում չի եղել:
Նրա մասով որևէ խնդրահարույց ձայնագրություն չկա:
Բնականաբար այս հանգամանքը ո´չ քննիչին, ո´չ դատախազին, ո´չ էլ դատավորին չի հուզում: Ֆեյսբուքում օրը ցերեկով հայհոյանք ու գռեհկաբանություն գրողը հրահանգել է, իրենք էլ գերազանցիկի առաջադիմությամբ արել են»:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ