12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Քաղաքական դիակը ՔՊ խմբակն է ու Նիկոլը…Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Անկախ զբաղեցրած պաշտոնից,Հայաստանում մեկ գլխավոր «քաղաքական դիակ» կա՝ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլական կապիտուլյանտներն իրար հերթ չտալով հերթական քարոզչական հարձակումն են սկսել նախկին նախագահների ու մասնավորապես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ՝ անվանելով վերջիններիս «քաղաքական դիակ»։
Քաղաքական դիակը նա է,ով կզել է Ալիեւի ու Էրդողանի պահանջների ներքո։
Քաղաքական դիակը նա է,ով հանձնել է Արցախը։
Քաղաքական դիակը նա է,ով Արցախի հայաթափման ժանանակ անգործունակ էր։
Քաղաքական դիակը նա է,ով Անկախության հռչակագիրն է մերժում։
Քաղաքական դիակը նա է,ով պատերազմ է հայտարարում Հայ Եկեղեցուն։
Քաղաքական դիակը նա է,ով նահատակների մասին ասում է՝ պլուս-մինուս 50:
Քաղաքական դիակը նա է,ով իրականացնում է Հայաստանի թրքացում։
Քաղաքական դիակը ՔՊ խմբակն է ու Նիկոլը…» ։
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ