15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլն արդեն սկսել է Հայաստանի կապիտուլյացիայի երկրորդ ակտը․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Նիկոլն արդեն սկսել է Հայաստանի կապիտուլյացիայի երկրորդ ակտը։
Հասարակության ուշադրությունը շեղող մանեվրները շատ վարպետորեն են կազմակերպում (տեխնոլոգները նույնն են, այնպես ինչպես 44 օր էշի տեղ դրեցին հայությանը՝ սփյուռքից փողերը քամեցին, իսկ մեզնից՝ տարածքները)։ Գունագեղ տոներով, նոր ձերբակալություններով, մի քանի նոր սկանդալներով, նիկոլի դուրս տված նորագույն հիմարություններով տարված հասարակությունը՝ մի օր կարթնանա, ու կտեսնի, որ իր սիրելի նիկոլը ստորագրել է նաև Հայաստանի կիսակապիտուլյացիան։
Խաղաղության օրակարգի պողպատե մանդատն ու բանտիկով մուրճը այս անգամ իջնելու է հայ ժողովրդի գլխին։ Շատ կարճ ժամանակ հետո, մեկ էլ կտեսնեք թուրքը, առանց մեզ հարցնելու, առանց մեր կամքը, ցանկությունը, իրավունքը հարցնելու՝ արդեն լայնորեն երթևեկում է Հայաստանի ճամփեքով։ Երկաթուղի է կառուցում, ասֆալտ է փռում, թուրքալեզու տրաֆարետներ է ամրացնում ճանապարհներին, բնակավայրերի անուններ է փոխում, իր հոտերն է արածացնում մեր արոտներում, մարդ է փախցնում և փրկագին ուզում, կենադին է գողանում, երեխեք է ահաբեկում և այլն։
Ազերների և թուրքերի բեռները Հայաստանով տեղափոխելու համար՝ անվտանգության երաշխավորները մեզ հայերիս կստիպեն կանգնել ճանապարհներին և սպասել մինչև թուրք-ադրբեջանական շարասյուներն անցնեն։ Մեր երկրի ներսում, ճանապարհներին հատվածներ կլինեն, ուր ազերին մեզ կկանգնեցնի և կստուգի բեռնախցիկն ու փաստաթղթերը։
Արդյոք, հենց հիմա, առանց իր անվտանգության ու խաղաղ գոյակցության երաշխիքների, Հայը պատրա՞ստ է ապրել ծնկաչոք խաղաղության մեջ։ Արդյոք դա լինելու է խաղաղությու՞ն։ Թե՞ լինելու է գոյության նոր պայքար։
Ոչ երանի նիկոլից հետո եկողներին։
…Մեր ժողովուրդը՝ շատ հետաքրքիր ժողովուրդ է։ Ընտրում է կապիտուլյանտին, հետո ընդդիմության ու «մերժված նախկինների» վրա մուննաթ գալիս, թե հասեք, փրկեք, չեք տեսնու՞մ, որ նիկոլը կործանում է Հայաստանը։)))
Տեսնում ենք, շատ լավ էլ տեսնում եք ու երեք տարուց ավելի դա ենք ասում։ Լսո՞ղն ով է։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ