26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 14, 2021

Վայելեք. ադրբեջանական դիրքը Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի մոտ… Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Վայելեք. ադրբեջանական դիրքը Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի մոտ… Երկու ամիս է թուրք֊ազերին գրավել է մեր տարածքները, իսկ Նիկոլն իր «պողպատե» մանդատն օգտագործում է իր քաղաքական հակառակորդներին լռեցնելու համար… Ստացվում է` Նիկոլ Անհողի և թուրքերի թշնամին կապիտուլյանտ Նիկոլի բոլոր ընդդիմախոսներն են…

Կռվող տղոցը տանում են, պաշտպանող տղոցը հավաքում են. Խոզնավարի գյուղապետ. 168.am

Սյունիքի մարզի մի քանի համայնքներ այս պահին մնացել են առանց ղեկավարների, քանի որ նրանց կալանավորել են։ Քարահունջ գյուղի վարչական ղեկավարին կալանավորելուց հետո, կալանավորել են Քաջարանի համայնքապետին, Մեղրիի նախկին համայնքապետին և Որոտանի գյուղապետին։ Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու նաև Գորիսի և Սիսիանի համայնքապետերին։ 168.am–ի հետ զրույցում Խոզնավարի գյուղապետ Վարո Գրիգորյանն անդրադառնալով համայնքապետերի կալանավորմանը, նկատեց՝ չի կարող հասկանալ, թե ինչ […]

Հայաստան, թե՞ էրմենիստան, սա է խնդիրը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հայաստան, թե՞ էրմենիստան, սա է խնդիրը։   Հայաստանում մեկնարկել է «գունավոր հեղափոխության» երկրորդ փուլը,որն ունի ,անշուշտ, արտաքին ակտորներ ու հովանավորներ։ Պատմությունը կրկնվում է։ Ինչպես 100 տարի առաջ,մենք չկարողացանք աշխարհաքաղաքական իրադրության հայանպաստ վերլուծություն անել ։ 100 տարի առաջ էլ հույսներս դրեցինք Արեւմուտքի վրա՝ չգիտակցելով,որ տարածաշրջանում […]

Մի’ հարցրեք կարծիքս ԱԽՔ-ին ԱԳՆ տանելու կապակցությամբ. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․   «Մի’ հարցրեք կարծիքս ԱԽՔ-ին ԱԳՆ տանելու կապակցությամբ։ Այո, ապագա ԱԳ նախարար է նշանակվելու ամենավտանգավոր, անպատրաստ եւ անբարոյական արարածը։ Բայց, մի վայրկյան։ Մոռացե՞լ եք, որ ինքնիշխանության շարունակվող կորստի մեջ ի՞նչ ԱԳ նախարար։ Ռուսաստանի հետ արտաքուստ աշխատանքային, իսկ իրականում հետեւողականորեն քայքայվող հարաբերությունները ԱԳ նախարարը պիտի փրկե՞ր։ Եվ վերջապես, ո՞ր մի իրեն […]

Էրեխուս սպանեցին, կռվող տղերքի հետևից են ընկե՞լ․ զոհվածի հայրը՝ Մխիթար Զաքարյանին անհիմն կալանավորելու մասին. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է. 2020թ․ Արցախյան պատերազմում զոհված Կարեն Միրզոյանի հայրը՝ Ագարակի բնակիչ Արթուր Միրզոյանը, Yerkir.am-ի հետ զրույցում իր վրդովվմունքն է հայտնում՝ որդու մահվան մեղավորներն ազատության մեջ են, գործը «քնել» է քննչականում, այնինչ՝ Մխիթար Զաքարյանի հետեւից են ընկել, կռվող տղա է, թուլացնում են Սյունիքը, կալանավորել են մի մարդու, որը պատերազմի ողջ ընթացքում անձնական միջոցներով ու կապերով դիրքերում […]

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի ժողովուրդը «կվերադառնա» Սյունիք, Սևան և Երևան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի ժողովուրդը «կվերադառնա» Սյունիք, Սևան եւ Երևան, հայտնում է Sputnik Азербайджан-ը: «Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ ասվում է. բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենի հողերը։ Մեր հայրենի հողերն են Զանգեզուրը (Սյունիք), մեր հայրենի հողն է ՝ Գեյչան (Սևան), Իրևանը (Երևան)։ Մենք, իհարկե, կվերադառնանք», – ասել է Ալիևը:

Ադրբեջանի ղեկավարության կողմից նմանօրինակ քայլերի ձեռնարկումը կարող է հանգեցնել իրավիճակի հետագա սրմանը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Երասխ բնակավայրին հարող հատվածում նախաձեռնած սադրիչ գործողության կապակցությամբ. «Հուլիսի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրին հարող հատվածում նախաձեռնվել է սադրիչ առաջխաղացում, որի հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը: Մեր խորին ցավակցությունն […]

Ցանկացած պահի պետք է պատրաստ լինել պատերազմի. Ալիև

Ցանկացած պահի պետք է պատրաստ լինել պատերազմի: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևը, փոխանցում է Sputnik Азербайджан-ը: «Մենք կարծում ենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է։ Պատերազմի շրջանը մնաց անցյալում։ Սակայն, չնայած դրան, մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք պատերազմի», – ասել է Ալիևը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀունիսիՕգոստոսի