15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստան, թե՞ էրմենիստան, սա է խնդիրը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հայաստան, թե՞ էրմենիստան, սա է խնդիրը։
 
Հայաստանում մեկնարկել է «գունավոր հեղափոխության» երկրորդ փուլը,որն ունի ,անշուշտ, արտաքին ակտորներ ու հովանավորներ։
Պատմությունը կրկնվում է։ Ինչպես 100 տարի առաջ,մենք չկարողացանք աշխարհաքաղաքական իրադրության հայանպաստ վերլուծություն անել ։
100 տարի առաջ էլ հույսներս դրեցինք Արեւմուտքի վրա՝ չգիտակցելով,որ տարածաշրջանում 2 բանակ կա ՝ ռուսական եւ թուրքական։
Եվ մերժելով Ռուսաստանի հետ սերտ դաշինքի իրագործումը՝ «կանաչ լույս» վառեցինք թուրքական հարձակման ու նվաճումների համար։
Միեւնույն ժամանակ թուրք-ադրբեջանական տանդեմը,օգտվելով հայ-ռուսական բարդ հարաբերությունների առկայությունից, սերտացրեց իր հարաբերությունը Ռուսաստանի հետ եւ ստացավ տարածքներ մեր ազգային շահերի հաշվին։
Նույնը կրկնվում է այսօր։ Կապիտուլյանտ իշխանությունը վերջին տարիներին ամեն ինչ արեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները փչացնելու համար։ Դրանից օգտվեցին թուրքերն ու ադրբեջանցիները.առաջինը օկուպացրեց Արցախի 75 տոկոսն ու ուղիղ սպառնալիք է արդեն ՀՀ-ի համար,իսկ երկրորդը՝ մտավ մեր տարածաշրջան ու ստիպելու է կապիտուլյանտներից «խաղաղության հաշտություն» կնքել իր բոլոր աղետալի հետեւանքներով՝ ընդհուպ մինչեւ պահանջատիրությունից հրաժարում։
 
Ի՞նչ լուծման ուղիներ ունենք մենք։
Կամ այս իշխանությունները պետք է հեռանան և ազգային իշխանությունը Ռուսաստանի հետ երկարաժամկետ ռազմաքաղաքական դաշնակցություն է կնքում,կամ կապիտուլյանտները մնում են ու տարածաշրջանի «բանալիները» հանձնում Թուրքիային։
Պատրանք է ,թե Արեւմուտքը կգա մեզ «կփրկի»։
Կարծում եմ ,ինչպես եւ Վրաստանի դեպքում Արեւմուտքը Հայատանը «նայողի» մանդատը կհանձնի թուրքերին։
Ես ընտրել եմ առաջինն՝ առանց թուրքերի Հայաստան ուղին,իսկ դու՞ք»:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ