20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 14, 2021

Կորել է կապը ՀՀ ԶՈՒ N զորամասի 2 զինծառայողների հետ․ քննարկվում է նրանց՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը․ ՊՆ

Հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։ Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. […]

Սև լճի տարածքում անհետացել են 2 հայ զինծառայողներ. Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Արձանագրենք՝ Սև լճի տարածքում անհետացել են 2 հայ զինծառայողներ: Երասխի հատվածում ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել է 38-ամյա պայմանագրային զինծառայող: Այդուհանդերձ՝ Մեծ թվով ուժայիններ ներխուժել են ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԱՊԻՏԱԼՈՎ ԶՊՄԿ և ապօրինաբար իրականացնում են քննչական գործողություններ: Գորիսի համայնքապետին կալանավորելուն համաձայնություն տալու հարցով միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ: Հ.Գ. պտուղները հասունանում […]

Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվածը ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող է

Հուլիսի 14-ի առավոտյան, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ՊՆ-ին հորդորում եմ նման հաղորդագրություններ տարածելիս զոհվածի անունը ներկայացնել․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ, առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, որի արդյունքում հայ զինծառայող է զոհվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «ՊՆ-ին հորդորում եմ նման հաղորդագրություններ տարածելիս զոհվածի անունը ներկայացնել, որովհետև առաջին հերթին էթիկայի խնդիր կա: […]

Ադրբեջանցի պատգամավորը պաշտպանում է ՀՀ դե-ֆակտո ղեկավարին. Էդգար Էլբակյան

Քաղաքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Էդգար Էլբակյանը գրում է. «Ադրբեջանցի պատգամավորը պաշտպանում է ՀՀ դե-ֆակտո ղեկավարին: Օրերս Տավուշին և ամբողջ ՀՀ-ին սպառնացող վտանգի մասին իմ հանգամանալից գրառումը, որով զգուշացնում էի, որ «gps»-ային սահմանաբաժանման դեպքում Հայաստանը վերջնական շրջափակման մեջ է ընկնելու, արձագանք է գտել նաև ադրբեջանական դաշտում։ • Այսպես՝ Միլլի մեջլիսի բազմամյա պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն շտապել է քննադատել […]

Սահմանին զոհ ունենք։ Ադրբեջանցիները նոր առաջխաղացում են պատրաստում․ Գեղամ Մանուկյան

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սահմանին զոհ ունենք։ Ադրբեջանցիները նոր առաջխաղացում են պատրաստում։ Հատկանշական է՝ Տիգրանաշենի հատվածում, որը Նիկոլն ադրբեջանական անկլավ է համարում։ Ի դեպ, աննախադեպ է՝ պաշտպանության նախարարությունը հայտնում է զոհի մասին, բայց անուն չի նշում, դիվադադար անելով այդ գծում ծառայող բազում զինվորների հարազատներին։ *ԱԳ նախարարի պաշտոնին են պատրաստում Արմեն […]

Մեր ստորաբաժանումները կրակ չեն բացել Շուշիի մատույցներում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊԲ

Արցախի հանրապետության Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ պատասխանելով Ադրբեջանի մեղադրանքներին, թե ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի հայտարարությունները։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հուլիսի 13-ին՝ ժամը 21:34-21:45-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները գնդացիրներով և ինքնաձիգերով կրակ են բացել Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքերի […]

Փոխհրաձգություն՝ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում․ հայկական կողմն ունի մեկ զոհ

Հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել  հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունտ: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային […]

Ովքե՞ր են Եռաբլուրում Ռոբերտ Քոչարյանին անիծող և դա նկարող անձինք

Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կհիշեք Եռաբլուրում Քոչարյանին անիծող կնոջ տեսանյութը: Երբ դա տարածվեց, ես ընդամենը գրեցի՝ նայեք, թե ով է դա նկարել ու տարածել, և ամեն ինչ պարզ կլինի: Առաջին 2 նկարներում անիծող կինն է, հունիսի 27-ին է նկարվել: Երկրորդ նկարում՝ նրա անեծքները նկարող ու տարածող աղջիկն է: Երեկ է տեղադրել այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀունիսիՕգոստոսի