24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանցի պատգամավորը պաշտպանում է ՀՀ դե-ֆակտո ղեկավարին. Էդգար Էլբակյան

Քաղաքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Էդգար Էլբակյանը գրում է.

«Ադրբեջանցի պատգամավորը պաշտպանում է ՀՀ դե-ֆակտո ղեկավարին:

  • Օրերս Տավուշին և ամբողջ ՀՀ-ին սպառնացող վտանգի մասին իմ հանգամանալից գրառումը, որով զգուշացնում էի, որ «gps»-ային սահմանաբաժանման դեպքում Հայաստանը վերջնական շրջափակման մեջ է ընկնելու, արձագանք է գտել նաև ադրբեջանական դաշտում։

    • Այսպես՝ Միլլի մեջլիսի բազմամյա պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն շտապել է քննադատել ինձ և պաշտպանել ՀՀ դե-ֆակտո ղեկավարին՝ ասելով․ «Հայաստանում ջախջախված քաղաքական ուժերը շարունակում են քարոզչական պայքարը (sic!)։ Խոսքի առարկա «քաղաքագետի» բարբաջանքներն ընդամենը հերթական մեղադրանքն են Փաշինյանի հասցեին, իբր նա կապիտուլյացվում է, մինչդեռ խոսքն ընդամենը տակավին սովետական շրջանում հաստատված քարտեզների հիման վրա սահմանագծի անցկացման մասին է» (https://pressklub.az/?p=94630&lang=ru)։

Նկատե՛ք ՀՀ դե-ֆակտո իշխանությունների և ադրբեջանցի պատգամավորի խոսույթի կատարյալ նույնությունը, որ դրսևորվում է ինչպես ազգային ներհայեցողությամբ մարդկանց քաղաքական պիտակ կպցնելու, այնպես էլ ասվածը սուտ որակելու մեջ։ Այնուհետև՝ Ռ․ Մուսաբեկովը «լոլո է կարդում», որ կատարվելիքը կնպաստի լարվածության լիցքաթափմանը և այլն։

• Կարծում ենք՝ այսօրինակ փաստերը մի ավելորդ, բայց և խոսուն վկայություն են ՀՀ դե-ֆակտո իշխանությունների՝ պարտվողական ու կոլաբորացիոնիստական էության և թուրք-ադրբեջանական աշխարհի առաջ ծնկած լինելու մասին։ Փաստացի նրանց՝ որպես հավաքական սուբյեկտների, շահերի ու տեքստերի նույնությունը նշանակում է նրանց էության և նպատակների նույնություն։

* Լուսանկարում Ոսկեպարի տարածաշրջանի Բերդավանք միջնադարյան վանական համալիրում եմ, որը սովետական շրջանում քանդուքարափ է արվել Վերին Ոսկեպար անկլավում հաստատված ադրբեջանցիների ձեռքերով»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ