15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էրեխուս սպանեցին, կռվող տղերքի հետևից են ընկե՞լ․ զոհվածի հայրը՝ Մխիթար Զաքարյանին անհիմն կալանավորելու մասին. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է.

2020թ․ Արցախյան պատերազմում զոհված Կարեն Միրզոյանի հայրը՝ Ագարակի բնակիչ Արթուր Միրզոյանը, Yerkir.am-ի հետ զրույցում իր վրդովվմունքն է հայտնում՝ որդու մահվան մեղավորներն ազատության մեջ են, գործը «քնել» է քննչականում, այնինչ՝ Մխիթար Զաքարյանի հետեւից են ընկել, կռվող տղա է, թուլացնում են Սյունիքը, կալանավորել են մի մարդու, որը պատերազմի ողջ ընթացքում անձնական միջոցներով ու կապերով դիրքերում հսկայական աշխատանքներ է կատարել։

«Ի՞նչ են ընկել հետեւից, կեղտ են ման գալի՞ս, մուռ են պահե՞լ, մուռ են հանո՞ւմ։ Թող գնան իրենց գործած մեղքերն ու հանցանքները քննեն, այդքան երեխայի տարել, սպանել են, թող գնան իրենց դատավարությունը անեն։ Որդուս դասակի հրամանատարին դատի եմ տվել․ իրենց գործերը պահած՝ ընկել են ստից գործերի հետեւից։ Ի՞նչ են ուզում էս տղերքից։ 44-օրյա պատերազմից վիրավորում ստացած հետ եկավ, ամեն ինչ պոստերի համար արել է, որ տղերքը ձյան ու անձրեւի տակ չմնան։ Նախկինում ոչ մի բան չի եղել, պոստերի վիճակն ահավոր էր։ Ես չգիտեմ՝ էդ տղուն խի՞ են բռնում, անտեղի կալանավորում»,- ասաց զոհվածի հայրը։

Միրզոյանը նշեց, որ 8 ամիս է՝ որդու մահվան հանգամանքը տվել է քննչական, բայց գործն առաջ չի գնում, մատը մատին չեն տալիս։ Իշխանություններին է դիմում՝ «թո՛ղ գնան՝ իրական հանցագործներին դատեն․ հազարավոր երեխաներ են սպանվել, մեկին չդատեցին»։

Ասում է՝ հիմա Սյունիքը անտերության մեջ է, ո՛չ տեր կա, ո՛չ տիրական։ «Զաքարյանը ընտիր ղեկավար էր, ի՞նչ են ուզում էդ տղուց։ Ամեն ինչ նորմալ գնում էր, խի՞, ուզում էին՝ ինչ հրամայեն, ինչ ասեն, իրենց ասածով լինի՞, տենց չի, ճիշտ ու սխալ կա, ամեն ինչ մենակ պաշտոնով չի։ Իմ տղեն անտեղի զոհվեց էդ ոչխարների պատճառով։ Մինչեւ հիմա գործերը քննչականում են, առաջ չի գնում, թող մեղավորներին դատեն, դասակի հրամանատարի պատճառով երեխաներ են զոհվել։ Կամանդիրը՝ Արտյոմ Առաքելյանը, դասակի հրամանատար Հայկ Գեւորգյանը կռվի ժամանակ թողել են երեխեքին ու փախել։ Իրենց մեղքով տղես ու ընկերն անտեղի զոհվել են Շուշիի ճամփին։ Թող գնան, սրանց բռնեն, ոչ թե Մխիթար Զաքարյանին։ Ամեն ինչի ճիշտը գոյություն ունի, խի՞ եք էդպես անում, պաշտոնը հո հավիտյան չի, որ ինչ ուզեք՝  անեք»,-ընդգծեց զրուցակիցս։

Արթուրի սիրտը չի հանգստանում, ասում է՝ երեխա է կորցրել, խաղ ու պար չի, մինչեւ վերջ պիտի գնա․ պատերազմի ժամանակ տղերքին խաբել են, անտերության են մատնել։ «Դասակի հրամանատարը թողել-փախել է, Շուշիի ճամփին պիտի երեխաներին իջացնեն՝ հանգստանալու, խաբել են, սոված-ծարավ, անքուն տարել են Շուշի նոյեմբերի 7—ի գիշերը, տղերքը ընկել են կռվի, շրջափակման մեջ։ Տղաս եւ իր ընկերը ինքնասպան են եղել, որ գերի չընկնեն, իսկական տղա են եղել։ Էսօր գերիներին ասում են՝ հերոս, ի՞նչ հերոս։ Գերուն հերոս են հանում, մեր տղերքին արդեն մոռացել են։ Մինչեւ վերջ գնալու եմ, որ տղուս մահվան մեղավորները պատասխան տան։ Եկել են Սյունիքի համայնքապետերին են բռնո՞ւմ»,- վրդովված հավելեց նա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ