25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 9, 2021

Անհետ կորած զինծառայողների եւ գերիների հարազատները ներս մտան ՊՆ շենք, սակայն դարպասները շարունակում են փակ պահել

Պաշտպանության նախարարությունն ընդունել է անհետ կորած զինծառայողների եւ գերիների հարազատների պահանջը. Նրանք քիչ առաջ ներս մտան շենք՝ Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպման նպատակով։ Չնայած այն հանգամանքին, որ նրանց պահանջը կատարվել է, այնուամենայնիվ, նախարարության դարպասները շարունակում են փակ պահել ցուցարարները։ Ավելի վաղ ՊՆ շենքից դուրս էր եկել ոստիկանապետ Վահե Ղազարյանը եւ ասել, որ ԳՇ պետը պատրաստ […]

Գերիների անհապաղ վերադարձի հարցով ՄԻՊ-ը դիմել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայկական կողմի բոլոր գերիների անհապաղ վերադարձի հարցով այսօր դիմել եմ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե: Ներկայացված հատուկ հաղորդումը կապված է այն փաստի հետ, որ 2021թ. մարտի 9-ին ՄԻԵԴ-ը հրապարակային ծանուցում է ուղարկել Նախարարների կոմիտե՝ նշելով, որ Ադրբեջանի կառավարությունը չի պահպանում գերիների հարցով դատարանի սահմանած ժամկետները, դատարանին տրամադրում է ընդհանրական ու սահմանափակ տեղեկություններ: ՀՀ […]

Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը լքում է պաշտոնը

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի (Սորոսի հիմնադրամ) գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն ապրիլի 16-ին կթողնի Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը: Տեղեկությունը հրապարակված է հիմնադրամի կայքում: Հիմնադրամից պատճառների մասին չեն նշել: Լարիսա Մինասյանը Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրենն էր 21 տարի: Նա նշել է, որ մեծ պատիվ էր երկու տասնամյակ ղեկավարել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը:

«Դուք մի գեղի կլուբ չեք կարողանում սարքել, ատոմակայան սարքո՞ղ եք». Էդմոն Մարուքյանը՝ իշխանությանը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչ ժամանակին արել է Սերժ Սարգսյանը, նոր ատոմակայանի կառուցում, Հայաստանից երկաթգծի կառուցում դեպի Իրան և այլն։ «Ի՞նչ ատոմակայան, դուք ռազմագերի չեք կարողանում բերել, դուք ատոմակայան կառուցո՞ղ եք։ Դուք մի գեղի կլուբ չեք կարողանում սարքել, ատոմակայան սարքո՞ղ եք:  Մի հատ իշխանության դեմքին նայեք, […]

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հովնանյանների ընտանիքին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հովնանյանների ընտանիքին՝ ամերիկահայ անվանի բարերար, հասարակական գործիչ, գործարար Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ:   Հեռագրում մասնավորապես ասված է. «Խոր վշտով տեղեկացա Հրայր Հովնանյանի մահվան մասին:   Նա մեկն էր երբևէ իմ ճանաչած հայրենանվեր հայորդիներից, ով Հայաստանի անկախության առաջին տարիներից սկսած անգնահատելի աջակցություն է ցուցաբերել հայրենիքին բոլոր ոլորտներում, […]

«Երեկվա շոուն այն մասին է, որ Նիկոլն ի վիճակի չի լուծել հարցը». Շիրակում իրավիճակը շարունակում է գերլարված մնալ

«Երեկվա շոուն այն մասին է, որ Նիկոլն ի վիճակի չի լուծել հարցը». Շիրակում իրավիճակը շարունակում է գերլարված մնալ. մարզ տանող բոլոր ճանապարհներն առավոտյան 6-ից փակ են        

Արցախյան պատերազմի հերոսի հայրը հրաժարվել է վերցնել որդուն հետմահու շնորհված մեդալը

Top-news.am-ը գրում է. «Արցախյան պատերազմի հերոս Գոռ Երմալովյանի հայրը՝ Վարդան Երմալովյանն այսօր հրաժարվել է ընդունել որդուն շնորհված «Մարտական ծառայության» մեդալը: «Սա իմ բողոքն է»,- ասում է հայրը՝ Վարդան Երմալովյանը, որի որդին հերոսաբար զոհվել է հոկտեմբերի 15-ին՝ Իշխանաձորի մոտ: «Կգան նոր իշխանություններ, ես նրանցից կվերցնեմ եւ որդուս մեդալները եւ կոչումները: նա դրան արժանի է: Ես գիտեմ, […]

«30 ժամ` ՊՆ շենքում․ Տղերք: Եթե իմ այստեղ մնալը կարող է օգնել վերադարձնել իմ անհետ կորած ընկերներին, ես կարող եմ շարունակել մնալ, երկար մնալ»․ «Զինուժ»–ի հաղորդավար

Մենք պարիսպների երկու կողմում ենք, բայց մենք տարբեր ճամբարներում չենք, մենք հակառակ կողմերում չենք, մենք հակառակ կարծիքների չենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ «Զինուժ» հաղորդման հաղորդավար Դավիթ Դավթյանը՝ անդրադառնալով նրան, որ անհայտ կորած զինծառայողների ծնողները երեկվանից փակել են ՊՆ-ի մուտքերը եւ թույլ չեն տալիս ներսում գտնվող ՊՆ աշխատակիցներին դուրս գալ, այդ թվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄարտիՄայիսի