05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Անհետ կորած զինծառայողների եւ գերիների հարազատները ներս մտան ՊՆ շենք, սակայն դարպասները շարունակում են փակ պահել

Պաշտպանության նախարարությունն ընդունել է անհետ կորած զինծառայողների եւ գերիների հարազատների պահանջը. Նրանք քիչ առաջ ներս մտան շենք՝ Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպման նպատակով։

Չնայած այն հանգամանքին, որ նրանց պահանջը կատարվել է, այնուամենայնիվ, նախարարության դարպասները շարունակում են փակ պահել ցուցարարները։
Ավելի վաղ ՊՆ շենքից դուրս էր եկել ոստիկանապետ Վահե Ղազարյանը եւ ասել, որ ԳՇ պետը պատրաստ է ընդունել անհետ կորած զինծառայողների եւ գերիների հարազատներին, սակայն առանձին խմբերով, ինչին չէին համաձայնել վերջինները։

Որոշ ժամանակ անց, նրանց հետ պայմանավորվածություն ձեռքբերվեց եւ նրանք մտան նախարարություն։

Հիշեցնենք՝ նախօրեից անհետ կորածների հարազատները փակ են պահում ՊՆ շենքի մուտքը։ Նրանք պահանջում էին հանդիպում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։

Երեկ երեկոյան նրանց միացան նաեւ գերիների հարազատները, որոնք տեղեկություն էին ստացել, որ իրենց որդիները վերադառնալու են ռուսական խաղաղապահ զորքի հրամանատար Ռուստամ Մուրադովին Բաքվից Երեւան տեղափոխող օդանավով, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ օդանավով Երեւան է ժամանել միայն Մուրադովը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը, որ նախատեսվում է գերիների վերադարձ, մինչդեռ Ռուստամ Մուրադովը «Հրապարակ»-ի հետ զրույցում հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ գերիների վերադարձ պլանավորված չի եղել, իսկ իր այցը պլանավորված։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ