23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հովնանյանների ընտանիքին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հովնանյանների ընտանիքին՝ ամերիկահայ անվանի բարերար, հասարակական գործիչ, գործարար Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ:
 
Հեռագրում մասնավորապես ասված է.
«Խոր վշտով տեղեկացա Հրայր Հովնանյանի մահվան մասին:
 
Նա մեկն էր երբևէ իմ ճանաչած հայրենանվեր հայորդիներից, ով Հայաստանի անկախության առաջին տարիներից սկսած անգնահատելի աջակցություն է ցուցաբերել հայրենիքին բոլոր ոլորտներում, որտեղ դրա կարիքը եղել է՝ պաշտպանության, անվտանգության խնդիրներից սկսած մինչև աղետի գոտու վերականգնում և համազգային կարևորության բազմաթիվ այլ խնդիրներ:
 
Հրայր Հովնանյանը նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հիմքում ամուր կանգնած մեր ազգային գործիչներից էր, ով ծանրակշիռ դեր է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ինչպես նաև Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքներում:
 
Հրայր Հովնանյանի և իր լուսահոգի տիկնոջ՝ Աննա Հովնանյանի բարերարությամբ Հայաստանում և Արցախում իրականացված հարյուրավոր ծրագրեր այլևս նրանց կենսագրության կարևորագույն էջերից են:
 
Հայ ժողովուրդը, վստահ եմ, արժանվույնս կգնահատի իր նվիրյալ զավակի գործունեությունը, և Հրայր Հովնանյանի հիշատակը մշտապես վառ կմնա սերունդների հիշողության մեջ։
 
Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Հրայր Հովնանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին:
 
Աստված թող լուսավորի Հրայրի ազնիվ հոգին և սփոփանք ու մխիթարություն պարգևի նրա կորուստը սգացողներին:
 
Հրայր Հովնանյանի բարի գործերը, վստահաբար, բարեխոս կլինեն և նրա առաքինի կյանքի լավագույն վկայությունները կդառնան երկնային կյանքում:
Հանգչի՛ր խաղաղությամբ»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ