27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 28, 2021

Հայրենիք վերադարձած տղաների անունները շուտով կհրապարակվեն

Ադրբեջանից վերադարձող 5 գերիների անունները կհրապարակվեն: Նրանք Շիրակի մարզի 62-ի ցուցակից են: Սա առաջին խումբն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը: Ավագյանն ասել է, որ տղաներին կտեղափոխեն բժշկական հետազոտության, որից հետո վերջիններս կմիանան իրենց հարազատներին:  

168.am-ի գրասենյակի աշխատակիցները՝ ինձ անհայտ պատճառներով հրաժարվել են վերցնել վարչապետի դիվանագիտական ​​անձնագիրը․ Անդրանիկ Հովհաննիսյանը խոստանում է /Տեսանյութ/

Սիրելի՛ հայրենակիցներ,   Հունվարի 25-ին-168 Hours-ին տված հարցազրույցում ես խոստացա, որ մոտակա օրերին՝ չեչենների օժանդակությամբ ադրբեջանցիների մոտից գնված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը կհասցվի Հայաստան, և սեղմ ժամկետներում կփոխանցվի 168.am-ի գրասենյակ, որպեսզի լրագրողները իրավապահների հետ միասին փորձաքննություն անցկացնեն՝ ստուգելով անձնագրի իսկությունը։   Ինչպես և նախկինում, ես հավատարիմ եմ եղել իմ խոսքերին, և կատարել […]

Անթիկնապահ կաթողիկոսը և թիկնապահով եկեղեցին ծաղրողը

Վերջերս ԶԼՄ֊ներում տեղեկություն հրապարակվեց, որ դավաճան Նիկոլի խորհրդական, նախկին ԿԳՄՍ֊ԱԳԼՃԿ նախարար Արայիկ Հարությունյանը թիկնապահով է շրջում… Ակամայից հիշեցի աղանդավորների քարոզով իր ֆեյսբուքյան էջում կիսվող ազգադավ Նիկոլին, ով իշխանության գալուց հետո զրկեց ՀԱԷ կաթողիկոս Գարեգին Բ֊ին թիկնազորից՝ խրախուսելով և բացահայտ հասկացնելով իրեն սատարող դուրսպրծուկներին հարձակվեկու կաթողիկոսի վրա… Սա է կապիտուլյանտ Նիկոլի Հայաստանը, որտեղ «ասողները» թափթփուներն են… […]

Այսօրվա իշխանավորները շնորհավորում են բանակի օրը ճիշտ այնպես, ինչպես անհավատները շնորհավորում են Սուրբ Ծնունդը․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է․ «Մենք այլևս չունենք բանակ։ Առավոտից մարդիկ ինքնամոռաց շնորհավորում են բանակի տոնը, խոսում են հայ սպայի պատվի և բանակի մարտունակության մասին։ Բայց ես անկեղծորեն չեմ հասկանում՝ արդյոք այդ աստիճան ինքնախաբեությունը կարևոր է իրականությունից։ Բանակն ուներ առաքելություն պաշտպանելու հայ ժողովրդին արտաքին թշնամուց։ Այդ առաքելությունը ձախողեց։ Երկրորդ. բանակը կարող […]

Նայենք Հիսուսին՝ հավատի զորագլխին, որպեսզի չլինի թե հոգնեք եւ հուսալքվեք

Հայոց բանակը Հայոց Հայրենիքի եւ սրբությունների պաշտպանության համար ստեղծվեց։ Բանակի սպաներն ու զինվորները Քրիստոսին հավատացող ու խաչով պատերազմ գնացող նվիրյալներ են։ Աղոթենք հավատքի զորագլուխ Քրիստոսին, որ Աստծո հրեշտակների բանակը պահապան լինի մեր բանակին, մեր Հայրենիքին ու մեր ընտանիքներին։ Մտաբերեցե՛ք Հիսուսին, որ այսպես համբերեց Իր հանդեպ մեղավորների ունեցած հակառակությանը, որպեսզի չլինի թե հոգնեք և հուսալքվեք, դուք, […]

Գլխավոր դատախազի տունն ու մերձակայքը հսկող ոստիկանների թիվը գնալով մեծանում է /ֆոտո/

 Քիչ առաջ ուժեր բերվեցին նաև ոստիկանական ԳԱԶԵԼ-ով: Mediaport-ն ավելի վաղ գրել էր, որ այս պահին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի առանձնատան մոտ կենտրոնացվել են ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ. տան դիմաց կայանված է նաև ոստիկաններին տեղափոխած ավտոբուսը:

Գերության մեջ գտնվող մեր 62 զինծառայողներ հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ

Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. Ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, հայրենիք են վերադառնում 5 գերիներ։ Այսօր նաև գերության մեջ գտնվող մեր 62 զինծառայողներ հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված