26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 28, 2020

Պարգեւ Սրբազանը ռուս խաղաղապահներին ամանորյա նվերներ է հանձնել

Պարգև Սրբազանը ժամանել է Դադիվանք։ Արցախի թեմի առաջնորդն ուխտագնացների համար ժամերգություն է մատուցել և պսակադրություն իրականացրել հռչակավոր վանքում։ Սրբազանը նաև ռուս խաղաղապահներին ամանորյա նվերներ է հանձնել՝ խաչեր և արցախցի երեխաների կողմից գրված ռուսերեն նամակներ։ 

Պարոնայք ազգի դավաճաններ, գլխավոր հարցը թողեցիք անպատասխան՝ ինչո՞ւ չեք դիմել ՀԱՊԿ․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է․ «ԱԽՔ-ը պատասխանեց: Երեք բան իմացանք։ Առաջին. պարզվեց Հայաստանն ունի Ազգային անվտանգության խորհուրդ։ Պատերազմը սկսվեց, պատերազմն իրենց մեղքով պարտվեցինք, հետպատերազմյան քաոսը շարունակվում է, մինչդեռ սեպտեմբերի 1-ից ամեն ինչի մասին տեղյակ ԱԱԽ-ն ու դրա գործակալ քարտուղարը լուռ էին։ Երկրորդ. հաստատեցին, որ փաստաթուղթն իրական է։ Երրորդ. 24 ժամ «մտածելուց» հետո […]

Ռոբերտ Քոչարյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

168․am-ը գրում է․  «Մեր մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ, դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր Մոսկվայում՝ ԲՖԿ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու համար, նրա և Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տևական (շուրջ մեկ ժամ տևողությամբ) հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Զրուցակիցները հարցերի լայն շրջանակ են քննարկել. դրանք առնչվել են Հայաստանի և Արցախի անվտանգության […]

Նոր ռազմական գործողություններ Արցախում

Գիշերը տեղեկություններ տարածվեցին, Լեռնային Ղարաբաղում նոր ռազմական գործողությունների մասին։  Ադրբեջանական աղբյուրները տեղեկություն են տարածել, որ Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայող,  մեկը գերի է։ Նշվում է նաև, որ նշված շրջան է ուղարկվել հատուկ նշանակության ջոկատ և սկսվել է «մաքրման» ռազմական գործողություն: Բացի այդ, ադրբեջանցիները սկսել են գրել Զանգելանում տեղի ունեցած փոխհրաձգության մասին։  «Նրանց կողմից 5ից 6 զինծառայող է վիրավորվել Արցախի Տող գյուղում  տեղի ունեցած  փոխհրաձգության ժամանակ  Թուրքերը հայտնում են, որ հայկական կողմից զոհեր կան՝ Արցախի ՊԲ 6 զինծառայող և 6 գերի Տող գյուղի շրջանում։ Արցախի պաշտոնատար անձինք Այս պահին արդեն պետք է պարզաբանումներ տային ստացվող տեղեկատվության վերաբերյալ»,-գրել են «Respublic of Artsakh» տելեգրամյան ալիքը։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց․ «Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ Հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև վերսկսված ռազմական գործողությունների մասին։  Հիշեցնենք, որ Տող գյուղը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ։ Արցախի Պաշտպանության բանակն անշեղորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, քանի որ ոչ մի ստորաբաժանում չի մասնակցել տվյալ հատվածում իրականացվող որևէ գործողության, ինչպես նաև Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների հետ տեղի ունեցած արտակարգ պատահարներ չեն գրանցվել: Այդուհանդերձ, հայկական կողմը փորձում է լրացուցիչ տեղեկատվություն ստանալ՝ չբացառելով, որ գործ ունենք ադրբեջանական տեղեկատվական սադրանքի հետ»։  Բացի ադրբեջանական աղբյուրներից, նաեւ WarGonzo նախագիծը տեղեկացրեց. «Զինված բախումներն ընթանում են արդեն մի քանի ժամ: […]

ՀՀ ՊՆ-ն արձագանքել է Հադրութում մարտերի վերսկսման մասին լուրերին

Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսված մարտերի մասին։ Հաղորդվում է նաև երկու կողմի զոհերի և վիրավորների մասին։ Հիշեցնենք, որ Տող գյուղը գտնվում է ադրբեջանական ԶՈՒ ամբողջական վերահսկողության ներքո։ Արցախի ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ավելին՝ Արցախի […]

Մեկ անձ, մի խումբ կամազուրկների հետ միասին, երկու տարվա ընթացքում աշխարհի քաղաքական քարտեզից կարողացել է երկիր վերացնել

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Ֆանտաստիկ բան է կատարվել, մեկ անձ, մի խումբ կամազուրկների հետ միասին, երկու տարվա ընթացքում աշխարհի քաղաքական քարտեզից կարողացել է երկիր վերացնել: Այսօր Հայաստանն իրենից քաղաքական միավոր չի ներկայացնում, մենք ընդամենը տարածք ենք ու ոչ ոք Հայաստանի հետ չի բանակցում, ոչ ոք մեզ հաշվի չի առնում ու եթե խնդիր է առաջանում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի