26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ռոբերտ Քոչարյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

168․am-ը գրում է․ 

«Մեր մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ, դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր Մոսկվայում՝ ԲՖԿ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու համար, նրա և Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տևական (շուրջ մեկ ժամ տևողությամբ) հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Զրուցակիցները հարցերի լայն շրջանակ են քննարկել. դրանք առնչվել են Հայաստանի և Արցախի անվտանգության խնդիրներին հետպատերազմական իրողությունների ներքո, տարածաշրջանային հնարավոր զարգացումմերին, Հայաստանում ստեղծված քաղաքական և տնտեսական իրավիճակին։

Տեղեկությունը ճշտելու համար մենք դիմեցինք երկրորդ Նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին, որն այդ օրը ևս գտնվում էր Մոսկվայում։ Սողոմոնյանը չհերքեց տեղեկությունը՝ միևնույն ժամանակ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել զրույցից կամ որևէ կերպ մեկնաբանել այն։

Հ. Գ. Ի թիվս այս թեմայի շուրջ այլ հարցերի մենք փորձում էինք պարզել թե ինչո՞ւ են Պուտինը և Քոչարյանը սահմանափակվել հեռախոսազրույցով՝ առերես հանդիպման փոխարեն, ինչպես դա բազմիցս եղել է անցած տարիներին։ Սակայն Դմիտրի Պեսկովի երեկվա հայտարարությունն այն մասին, որ ՌԴ Նախագահը պատրաստվում է պատվաստում ստանալ COVID-19-ից, ինչպես նաև Պուտինի՝ հեռավար հրապարակային հանդիպումների առատությունը պարզ դարձրեցին այդ հարցի պատասխանը։ Ըստ ամենայնի, մինչ պատվաստումը նրա առերես հանդիպումների քանակը հասցված է հնարավոր նվազագույնի»։

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ