23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նոր ռազմական գործողություններ Արցախում

Գիշերը տեղեկություններ տարածվեցին, Լեռնային Ղարաբաղում նոր ռազմական գործողությունների մասին։  Ադրբեջանական աղբյուրները տեղեկություն են տարածել, որ Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայող,  մեկը գերի է։ Նշվում է նաև, որ նշված շրջան է ուղարկվել հատուկ նշանակության ջոկատ և սկսվել է «մաքրման» ռազմական գործողություն: Բացի այդ, ադրբեջանցիները սկսել են գրել Զանգելանում տեղի ունեցած փոխհրաձգության մասին։ 

«Նրանց կողմից 5ից 6 զինծառայող է վիրավորվել Արցախի Տող գյուղում  տեղի ունեցած  փոխհրաձգության ժամանակ  Թուրքերը հայտնում են, որ հայկական կողմից զոհեր կան՝ Արցախի ՊԲ 6 զինծառայող և 6 գերի Տող գյուղի շրջանում։ Արցախի պաշտոնատար անձինք Այս պահին արդեն պետք է պարզաբանումներ տային ստացվող տեղեկատվության վերաբերյալ»,-գրել են «Respublic of Artsakh» տելեգրամյան ալիքը։

Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց․ «Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ Հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև վերսկսված ռազմական գործողությունների մասին։ 

Հիշեցնենք, որ Տող գյուղը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ։ Արցախի Պաշտպանության բանակն անշեղորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, քանի որ ոչ մի ստորաբաժանում չի մասնակցել տվյալ հատվածում իրականացվող որևէ գործողության, ինչպես նաև Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների հետ տեղի ունեցած արտակարգ պատահարներ չեն գրանցվել: Այդուհանդերձ, հայկական կողմը փորձում է լրացուցիչ տեղեկատվություն ստանալ՝ չբացառելով, որ գործ ունենք ադրբեջանական տեղեկատվական սադրանքի հետ»։ 

Բացի ադրբեջանական աղբյուրներից, նաեւ WarGonzo նախագիծը տեղեկացրեց. «Զինված բախումներն ընթանում են արդեն մի քանի ժամ: Կան վիրավորներ»:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ