25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 30, 2020

Ինչո՞ւ է թանկացել շաքարավազը, ձեթը, կարագը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ՀՀ-ում հայտարարված ռազմական դրություն ժամանակ լայն սպառման ապրանքների իրացման պայմանների՝ ներառյալ գների, ինչպես նաև դրանց պաշարների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և գնահատման նպատակով ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք ս.թ.սեպտեմբերի 27-ից սկսած խոշոր առևտրային ցանցերում՝ «ՍԱՍ», «Էվրիկա», «Երևան Սիթի», «Նոր Զովք» առևտրի կետերում, իրականացրել են ամենօրյա մշտադիտարկում շուրջ 31 ապրանքային խմբի գծով (շուրջ 106 ապրանքատեսակ)։ Այս մասին […]

Աննա Հակոբյանի հարցով պետք է զբաղվեն ԱԱԾ-ն ու ՀՀ գլխավոր դատախազությունը. իրավապաշտպան

Օրեր առաջ ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն առաջարկել էր լրտեսության կասկածանքով գործ հարցուցել Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նկատմամբ: iravunk.com-ը կապ հաստատեց վերջինիս հետ՝ որոշ հանգամանքներ պարզելու նպատակաով: – Տիկին Ալավերդյան, դուք նշել էիք, որ Աննա Հակոբյանի նկատմամբ պետք է լրտեսության կասկածով գործ հարուցվի: Խնդրում եմ մանրամասնեք, ո՞ր կառույցները պետք է զբաղվեն այդ […]

Նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Վլադիմիր Պուտինին՝ աջակցելու ադրբեջանական գերությունում գտնվող հայ զինվորների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ադրբեջանական կողմում գտնվող ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Նախագահ Սարգսյանի նամակում մասնավորապես նշվում է, որ Հայաստանի հասարակությունն ու սփյուռքը խիստ անհանգստացած են ադրբեջանական գերության մեջ հայտնված զինվորների և քաղաքացիական անձանց շուրջ ստեղծված իրավիճակով: Ռուսաստանի նախագահի միջնորդությունը մեծ աջակցություն կլինի Ադրբեջանի կողմից գերեվարված մեր զինվորականներին […]

Այս պահին ընդդիմադիրների դեմ Փաշինյանի պատվերները դժկամությամբ կատարող դատավորների թիվ չի գերազանցում 3-ը․ Մեդիապորտ

Տելեգրամյան Մեդիապորտ ալիքը գրում է․ «Նիկոլ Փաշինյանն իր մոտ է կանչել դատարանների նախագահներին. Պատճառն այն է, որ դատավորները սկսել են վախենալ սպասվող պատասխանատվությունից և մասայաբար հրաժարվում են կատարել իշխանությունից ստացվող քաղաքական պատվերները: Այս պահին ընդդիմադիրների դեմ Փաշինյանի պատվերները դժկամությամբ կատարող դատավորների թիվ չի գերազանցում 3-ը, որոնց աշխատանքը համակարգում է դատավոր Կարեն Ֆարխոյանը»:

Դումանյանը նշանակվելուց 3 օր առաջ պահանջել է կառավարության հրաժարականը. ուշագրավ դրվագ՝ ԿԳՄՍ նախարարի մասին․ news.am

NEWS.am–ի տրամադրության տակ է հայտնվել մի ուշագրավ փաստաթղթի նախագիծ, որը հեղինակել և նոյեմբերի 20–ին ԵՊՀ գիտխորհրդի անդամներին է ուղարկել ԵՊՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, այսօր արդեն  ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող  Վահրամ Դումանյանը։ Պարզվում է՝ նախարար նշանակվելուց երեք օր առաջ Դումանյանը վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջով ԵՊՀ գիտխորհրդի հայտարարության այլընտրանքային տեքստ է պատրաստել, որում անդրադարձ […]

«Ափսոս, որ Լևոնը, լինելով պետության նախագահ, չկարողացավ լինել պետության նախագահ»․ ՔՊ խոսնակ

Տեր-Պետրոսյանի խոսնակի տեքստին նման շոկային արձագանք տալը սխալ է, Facebook-ում գրել է«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահագն Ալեքսանյանն՝ արձագանքելով Արման Մուսինյանի գրառմանը։   «Նախընտրական ժամանակահատվածներում Լևոնը երբեք էլ աչքի չի ընկել պոլիտկոռեկտությամբ։ Ու բայց բացի իր պատկերացրած ժամանակահատվածի գործոնից կարևորագույն գործոն է նաև տոտեմների տոտեմի՝ Լևոնի միշտ ճիշտ լինելու «ինստիտուտի» առաջ կրակն անմար պահելը։   Ըստ Լևոնի՝ […]

Եթե Հայրենիքն էլ սիրեիր այնքան, որքան ֆբ էջդ այս օրին չէինք լինի. Գեղամ Պետրոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հայ ազգին ամոթ ու խայտառակություն բերած անձը դաժան և կատաղի մարտեր է մղում , օրը մի քանի հատ ստատուս գրելով , փորձում է շրջանաձև պաշտպանությամբ փրկել իր համար սրբության սրբոց Ֆբ Էջը։   Այ ամոթ ու խայտառակություն, եթե Հայրենիքն էլ սիրեիր այնքան, որքան ֆբ […]

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը  11:00-ին, «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվի հոգեբան Միհրդատ Մադաթյանը: ԹԵՄԱ՝  հետպատերազմյան սոցիալ-հոգեբանական վիճակը. մարդկային և տարածքային կորուստներ. գերիներ. Արցախից ներգաղթ. ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջ:

Ո՞վ է բերել Թուրքիային Արցախ. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ո՞վ է բերել Թուրքիային Արցախ   2018 թվականի իշխանազավթումից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գործնականորեն վերացավ հակաթուրքական դիսկուրսը։   Անհայրենիք հրոսակախումբը դիվանագիտական խողովակները սկսեց լցնել սեփական «թավշյա» գարշահոտ աղբով, միտումնավոր զրոյացնելով ազգային օրակարգը, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրի միջոցով Թուրքիայի վրա շարունական ճնշումների գործադրումը։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի