19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 4, 2020

Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ

Կեսգիշերից հետո թշնամական կողմը ռազմագործողություններին զուգահեռ, վերսկսել է խաղաղ բնակավայրերը հրետակոծելու իր ծրագիրը։ Այս մասին հաղորդում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը: «Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ կան։ Տուժած քաղաքացիների մասին մանրամաներ կլինեն քիչ հետո»,-ասված է հաղորդագրության մեջ:  

Հայաստանում վերջին մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2374 դեպք. մահացել է 41 մարդ

Հայաստանում նոյեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2374 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 97150 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 418080 վերջին մեկ օրում` 4565 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 36502 պացիենտ. մեկ օրում […]

Կա միֆ, որ «չսմարթֆոն» հեռախոսներն ավելի ապահով են. այդպես չէ. Արցախից հեռախոսազանգերի մասին մի քանի նկատառում՝ Կարեն Վրթանեսյանից

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը առաջնագծից ու Արցախից հեռախոսազանգերի մասին մի քանի նկատառում է ներկայացրել։ «Հաշվի առնելով, որ պատերազմի սկզբից ի վեր թշնամու ձեռքում Ղ-Տելեկոմի բազմաթիվ կայաններ են հայտնվել, ինչպես նաև թշնամու տրամադրության տակ եղած հատուկ տեխնիկական միջոցները, պետք է հասկանալ, որ ցանկացած խոսակցություն Արցախի ցանցի ներսում կամ Արցախի ցանցից՝ ՀՀ ցանցեր, կարող է թշնամու կողմից […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2374 դեպք, մահերի թիվն ավելացել է 41-ով

Նոյեմբերի 4-ի դրությամբ Հայաստանում  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 97 150 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 2374-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 58 811 (+1212) մարդ, այս պահին բուժվում է 36 502-ը (+1121): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1837 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1448 (+35), այլ պատճառներով՝ 389 (+6): Մեկ օրում մահացել է 41 մարդ:

Նոր պաշտոնանկություններ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրերի համաձայն այսօր աշխատանքից ազատվել են ՝ ԱՀ նախագահի օգնական Ռուդիկ Մարտիրոսյանը, ԱՀ գլխավոր դատախազի տեղակալներ Էրիկ Վերդիյանը և Սասուն Գաբրիելյանը, ԱՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Արմեն Սողոմոնյանը, Վաղաժամկետ դադարեցվել են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Եղիշե Արզումանյանի լիազորությունները: Հանրապետության նախագահը հաստատել է նաև կառավարության որոշումներ, համաձայն որոնց ազատվել են պաշտոններից՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի