18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 22, 2020

«Դու ժպտացիր, դու պարեցիր, դու կրթվեցիր, աշխարհով մեկ պտտվեցիր, բայց պինդ կանգնեցիր քո երկրի հողին․․․»․ Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու դա եղավ քո’ շնորհիվ։ Դո’ւ կանգնեցիր մինչեւ վերջ։ Դու ժպտացիր, դու պարեցիր, դու կրթվեցիր, աշխարհով մեկ պտտվեցիր, բայց պինդ կանգնեցիր քո երկրի հողին։ Դո՛ւ չընկրկեցիր թշնամու սարսափազդու զենքերի առաջ։ Դո’ւ չհավատացիր թուլամորթներին ու չսասանվեցիր դավաճանների հարվածներից։ ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու […]

Ալիևը չի բացառել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը Մոսկվայում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը Մոսկվայում։ Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին։ Իսկ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ Ալիևը հայտարարել է, որ ՌԴ նախագահի կողմից հրավեր չի ստացել՝ այցելելու ՌԴ և քննարկելու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Հակամարտության կարգավորմանը մասնակցելու, ինչ-որ միջնորդ լինելու համար պետք է երկու կողմերի համաձայնությունը»․ Պեսկով

Կրեմլում ափսոսանքով արձանագրում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն պահպանում Ղարաբաղի վերաբերյալ մոսկովյան պայմանավորվածությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Առայժմ իսկապես չի կարելի արձանագրել, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները հրադադարի, հումանիտար զինադադարի մասին պահպանվում են։ Ցավոք, դրանք խախտվում են կողմերի կողմից»,-ասել է Պեսկովը ՝ մեկնաբանելով […]

Արցախյան օրակարգ. աստված եւ պատերազմ. Րաֆֆի Հովհաննիսյանի հոդվածը՝ New York Post-ում

ՀՀ առաջին արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը հոկտեմբերի 21-ին հոդված է հրպարակել New York Post  պարբերականում, որը վերնագրված է «Թուրքիան նոր գազանություններ է իրականացնում հայերի նկատմամբ»: Ստորեւ ներկայացնում ենք հոցվածի հայերեն թարգմանությունը. «Աշխարհի հեռավոր մի անկյունում` չճանաչված հանրապետությունում, որը շատ քարտեզների վրա չես գտնի, երկու շաբաթ առաջ եկեղեցի է ռմբակոծվել։ Հայկական եւ ադրբեջանական ուժերն այժմ անդադրում […]

Մարտի դաշտում իր պարտքը կատարելիս զոհվել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի բժիշկ Նարեկ Մեսրոպյանը

Արցախում զոհվել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի կլինիկական օրդինատոր Նարեկ Մեսրոպյանը, որն իր պարտքն էր կատարում մարտի դաշտում: Այս մասին հայտնում է հիվանդանոցի ֆեյսբուքյան էջը: «Միքայելյան համալսարանական հիվանդանոցի ողջ անձնակազմը ցավակցություն է հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին: Հավերժ հիշատակ և խոնարհում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Իշխանությունները պարտավոր են համախմբել Հայրենիքի և Սփյուռքի բոլոր ուժերին, օգտագործելով ինչպես իշխանամետ, այնպես և ընդիմադիր դաշտի բոլոր ուժերի ռեսուրսները․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Վերջին շաբաթներին մեր ժողովրդի նկատմամբ ադրբեջանա-թուրքական ուժերի սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում ի թիվս այլ իրողությունների, վերաբացահայտվեցին կարևորագույն երկուսը․ առաջին՝ Հայոց բանակի և ժողովրդի անպարտելի հերոսական ոգին և երկրորդ՝ Հայաստանի, ինչպես և տարածաշրջանի անվտանգության համատեքստում Ռուսաստանի անփոխարինելի դերակատարությունը: Ստեղծված կացության մեջ կենսականորեն անհրաժեշտ է առավելագույնս շուտ հասնել հրադադարի ռեժիմի պահպանմանը, մարդկային թանկ՝ նոր կորուստների կանխմանը և […]

Սմերչի հարվածից փշրված երազանքն ու վաղվա պայծառ լուսաբացը՝ Վիկտորիան

Ստեփանակերտցի Ալահվերդյանների ընտանիքի 4-րդ հաղթանակը, սմերչի հարվածից փշրված երազանքն ու վաղվա պայծառ լուսաբացը՝ Վիկտորիան։ Լուսանկարի հպարտ հայուհին արցախցի զինվորական Գայանեն է: Երբ սեպտեմբերի 27-ին Արցախում լսվեցին կրակոցները, ռմբակոծությունները Գայանեն առանց վարանելու հավաքեց իրերը, երեք երեխաներին և հղիության 38-րդ շաբաթում, ինքնուրույն վարելով մեքենան Ստեփանակերտից հասավ Երևան: Այս ընտանիքը արիության և ամուր կամքի խորհրդանիշ է։ Ինչու՞։ Պատերազմական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի