19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2020

Եթե Տեր-Պետրոսյանն ուզում է իմանալ, թե ինչ է ասել Պուտինը, թող զանգի նրան, ով գրեթե ամեն օր խոսում է Պուտինի հետ»․ Ալեն Սիմոնյան

E20395B8-232A-420D-ADFE-A264D9D22EC1

Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե Տեր-Պետրոսյանն ուզում է իմանալ, թե ինչ է ասել Պուտինը, թող զանգի նրան, ով գրեթե ամեն օր խոսում է Պուտինի հետ։ Փաշինյանի նամակը Պուտինին գրված է ժամանակակից ռուսերենով։ Դրա մասին տեղեկատվությունը հրապարակել է ՀՀ ԱԳՆ-ն ժամանակակից հայերենով։ ՌԴ ԱԳՆ-ն ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ի հրապարակման, արձագանքել է ժամանակակից ռուսերենով։ […]

Հայաստանին օգնության հստակ ձևաչափերի հարցը կքննարկվի հավելյալ. Զախարովա

4C3915D9-9418-463B-927E-67579579E926

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ ղեկավարությանն ուղղված «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում Զախարովան ասել է, որ ռուսական կողմի սկզբունքային դիրքորոշումը կայանում է նրանում, որ Մոսկվան կկատարի դաշնակից Երևանի նկատմամբ  իր պարտականություններն այն դեպքում, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն անմիջականորեն ՀՀ տարածք: «Ինչ վերաբերում է օգնության հստակ ձևաչափերին, ապա այդ հարցը կքննարկվի […]

Պուտինն ամենայն անկեղծությամբ ընդամենն ասել է՝ պատրաստ եմ ապահովել ՀՀ անվտանգությունը, բայց ԼՂ հարցը ձեր փոխարեն լուծողը չեմ․ Լևոն Տեր-Պետրոսյան

2F88AA20-95F1-4887-B92C-6C1B4267F4AF

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին և ՌԴ ԱԳՆ-ի արձագանքին։ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Ilur.am կայքում հրապարակված արձագանքը ներկայացնում ենք ստորև․ «Նիկոլը խնդրագիր է ուղարկել Վլադիմիր Պուտինին։ Պուտինը դրան պատասխանել է ՌԴ ԱԳՆ խողովակով։ Չե՞ք հասկանում, թե նա ինչ է ասել։ Եթե սա էլ չեք հասկանում, ապա վա՜յ մեզ։ Պուտինն ամենայն […]

Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, այս պահին նաև Շուշին հայտնվել են թշնամու հրթիռային կայանքների թիրախում

1BEF2DFE-1064-4705-8923-C03B213B152E

Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Առավոտյան Ստեփանակերտը, կեսօրին Մարտունի և Մարտակերտ քաղաքները, իսկ այս պահին Շուշին է հայտնվել թշնամու արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում։  Տուժածների և կրած վնասների մասին տվյալները ճշտվում են։

ՌԴ ԱԳՆ հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումին

9E9533B1-6B78-45CB-8008-B02B3CE9EB99

Ռուսաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորություններին՝ այդ թվում հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997 թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագիրը, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից: Նշվում է, որ պայմանագրի մի շարք հոդվածներ ենթադրում են հատուկ գործողություններ զինված հարձակման սպառնալիքի կամ միմյանց տարածքի դեմ ագրեսիայի գործողության […]

Ալիևը հայտարարել է, որ Բաքուն չի ցանկանում երրորդ երկրի ներգրավում ղարաբաղյան հակամարտության մեջ

D54C12A2-CE21-4E65-96D9-1091778BD133

Ադրբեջանը չի ցանկանում երրորդ երկրի ներգրավում ղարաբաղյան հակամարտության մեջ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Մենք չենք ցանկանում, որպեսզի որևէ երրորդ երկիր ներգրավվի ղարաբաղյան հակամարտության մեջ: Մենք որևէ երկիր ներգրավելու հնարավորություն չենք տեսնում: Քանի որ մեզ շրջապատող երկրները մեր գործընկերներն ու ընկերներն են: Մենք գիտենք, որ հայկական կողմը փորձում է նրանց ներգրավել այս մարտերում, սակայն […]

Ադրբեջանն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները. Արցախի խաղաղ բնակչությունը նրա հիմնական թշնամին և թիրախն է. Փաշինյան

1462503C-7024-4D5D-B47A-3D015AD4FCC5

Չնայած խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքները չթիրախավորելու մասին ձեռք բերված պայմանավորվածությանը՝ վաղ առավոտվանից Ադրբեջանը վերսկսեց Շուշիի և Ստեփանակերտի ռմբակոծությունները, այս մասին «Թվիթեր»-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։   «Ադրբեջանի ղեկավարությունը ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները, իսկ Արցախի խաղաղ բնակչությունը նրա հիմնական թշնամին և թիրախն է», – նշել է Փաշինյանը։

Ակնհայտ է, որ զինվորներից առնվազն չորսը նախքան սպանվելը ռազմագերի է եղել. Արցախի ՄԻՊ-ը՝ սպանված հայ զինծառայողների տեսանյութի մասին

F2388041-9574-41C4-A60D-F256E8D7B19A

Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը թվիթերի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ադրբեջանական սոցցանցերում հրապարակվել է նոր տեսանյութ: Այդ տեանյութում երևում է սպանված 19 հայ զինծառայողի մարմին: Արտակ Բեգլարյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ սպանվածներից մի քանիսը շղթայված ձեռքերով է և մերկ:   «Ակնհայտ է, որ զինվորներից առնվազն չորսը նախքան սպանվելը ռազմագերի […]

COVID-19-ից մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը

EC0685D6-776F-4CD2-BC09-4F4CF583A1BD

Կորոնավիրուսից առաջացած բարդություններից 53 տարեկանում մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը: Ցավալի լուրը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է դերասանի դուստրը` Լիլիթ Սարգսյանը: «Ընկերներ, մենք երեկ կորցրեցինք մեր անփոխարինելի պապային, մեր ընտանիքի լույսը, մեր լավագույն ընկերոջը, մայրս՝ իր սիրելի ամուսնուն COVID-ից առաջացած բարդացումների պատճառով։ Ուղղակի չկարողացավ ընդունել, որ հնարավոր է ավելի երկար ապրել, քան սահմանին կռվող ջահել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված