12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՌԴ-Ադրբեջան լարվածությունը նոր շրջափուլ է մտել․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՌԴ-Ադրբեջան լարվածությունը նոր շրջափուլ է մտել, որի շրջանակներում և´Ադրբեջանում, և´ հատկապես ՌԴ-ում ձերբակալությունների շարք է սկսվել, ինչն ուղեկցվում է բռնության և ստորացման դրվագներով:
Անցնող շաբաթը կարևորվեց նաև նրանով, որ Իրանից բարձր մակարդակով մեղադրանք հնչեց Ադրբեջանի հասցեին` իր տարածքը տարբեր ձևերով իսրայելական գործողություններին տրամադրելու առումով, ու թեև առաջին հայացքից թեման պարզաբանվեց, բայց ինչպես ասում են` նստվածքը դեռ երկար կմնա:
Իրան-Ադրբեջան և ՌԴ-Ադրբեջան այս առճակատումները մեծ թվով պատճառներ ունեն, սակայն գլխավորներից մեկն այն է, որ 44-օրյա պատերազմում տարած հաջողությունից հետո Ադրբեջանի իշխանությունը գլխապտույտի մեջ է ընկել և կտրուկ մեծացրել իր տարածաշրջանային ամբիցիաները:
Այս հանգամանքը նույնիսկ իր դաշնակից Թուրքիայի համար է ոչ միանշանակ, դեռ չեմ խոսում Իրանի ու ՌԴ-ի մասին, որոնք Ալիևի իշխանության քմահաճույքներին սկսել են ավելի կոշտ արձագանքել» :
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ