COVID-19-ից մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը
Կորոնավիրուսից առաջացած բարդություններից 53 տարեկանում մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը: Ցավալի լուրը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է դերասանի դուստրը` Լիլիթ Սարգսյանը:
Հարազատնե՛ր, խնդրում ենք խստորեն հետևել անվտանգության կանոններին, հոգատար գտնվել միմյանց նկատմամբ, սիրել անվերապահորեն ու ուժեղ գտնվել նման դաժան ժամանակներում։ Մեզ համար հիմա բոլոր հարազատների ներկայությունը մեր կյանքում շատ կարևոր է»,-գրել է նա:
Ցավալի լուրով կիսվել են նաև դերասանի խաղընկերները, գործընկերները` դերասանուհի Գայանե Ասլամազյանը, ռեժիսոր Աննա Հարությունյանը:
«Աշխարհի ամենաբարի մարդ: Շատ-շատ եմ ցավում, մեծ կորուստ է բոլորիս համար ու սարսափելի ընտանիքի համար: Շատ եմ ցավում, ձյաձ Վասիլ ջան»,-գրել է Գայանեն:
«Վասիլ ջան, անսահման ցավ է քո մասին հետին թվով խոսելը: Եզակի մարդ, հավատարիմ ընկեր, հայրենասեր անձ, ընտանիքի նվիրյալ, սիրող ամուսին, օրինակելի հայր, օրինապահ քաղաքացի, տաղանադավոր դերասան և, վերջապես, լավ մարդ: Մեծ է վիշտն ու դժվար է համակերպվել այս փաստի հետ, մեր լավ ընկեր: Աստված հոգիդ վառ պահի, գնա խաղաղությամբ ու ուղարկիր մեզ խաղաղություն, որին ամեն վայրկյան սպասում էիր»,-գրել է Աննա Հարությունյանը: