25 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2020
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 30, 2020

«Միջազգային հանրությունը պետք է միասնական լինի ընդդեմ բռնապետությունների, ինչպիսիք են Թուրքիան և Ադրբեջանը». Ալեքսիս Օհանյան

adrbejany-global-hamavaraki-fo-n184135-1

Ձեռնարկատեր, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հրապարակել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ BBC-ի լրատվական ծառայությանը տված հարցազրույցի հղումը եւ հետեւորդներին կոչ արել «լսել»։ «Լսեք դեմոկրատական ձեւով ընտրված Նիկոլ Փաշինյանի բառերը։ Միջազգային հանրությունը պետք է միասնական լինի ընդդեմ դիկտատորներին, ինչպիսիք են Թուրքիան եւ Ադրբեջանը եւ ուշադրություն դարձնի նրանց մարտական գործողություններին ընդդեմ Արցախում հայ քաղաքացիական բնակչության»,- իր միկրոբլոգում […]

Մարտակերտի քաղաքացիական օբյեկտների ռմբակոծության հետևանքով զոհվածները երկու կին և մեկ տղամարդ են

28.thumb

Սեպտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկություն է ստացել, որ նույն օրը ադրբեջանական զինված ուժերի կողմից Մարտակերտ քաղաքի քաղաքացիական օբյեկտների ռմբակոծության հետևանքով երեք քաղաքացիական անձ է զոհվել՝ երկու կին և մեկ տղամարդ, իսկ մեկը՝ վիրավորվել է: Զոհվածների և վիրավորի ինքնությունը ճշտվում է: Ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին՝ Մարդու իրավունքների պաշտպանը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի […]

«Երևան Սիթի» և «Սաս» սուպերմարկետների ցանցերն այլևս թուրքական ապրանքներ չեն վաճառելու

31.thumb

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը, տեղեկացնում են սուպերմարկետների ցանցի ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ այս պահին վաճառվում են միայն մասնաճյուղերում առկա մնացորդները. «Մեր ողջ անձնակազմով պատրաստ ենք միշտ սատարելու մեր սահմանապահ քաջ զինվորին այս դժվարին և օրհասական պահերին։ Մեր օգնությունն ու զորակցությունն ենք փոխանցում մեր անվախ զինվորներին, մեր ուժը միասնության և հավաքական […]

Մարտերը Ղարաբաղում կդադարեցվեն միայն մեկ պայմանով. Ալիև

d532d36dcc5e8c646628589fc87b034f_M

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քիչ առաջ հայտարարել է, որ մարտերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում կդադարեցվեն միայն մեկ պայմանով. Հայաստանը պետք է դուրս բերի իր Զինված ուժերն Արցախից: Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն: ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Պոլադ Բյուլբյուլօղլուն ավելի վաղ РБК-ին տված հարցարզույցում ասել է, որ եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը (այսօր ռուսական ԶԼՄ-ների հետ […]

Թուրքիայի ղեկավարությունը հայերի սպանությունը քողարկում է «պատերազմ մինչեւ հաղթական ավարտ» բառերով». Թինա Կանդելակի

5ef5ff6685f5406a9a4bc1d8

«Матч ТВ»-ի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին Telegram-յան ալիքում մեկնաբանել է Թուրքիայի դերը հայ-ադրբեջանական կոնֆլիկտում։ «Հայոց ցեղասպանությունը՝ որպես պատմականորեն հաստատված փաստ, ճանաչել է 29 պետություն, այդ թվում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Գերմանիան։ Բացի այդ՝ դա արել են Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը եւ այլ կազմակերպություններ ու առանձին շրջաններ։ Հայերի բնաջնջման հրահրողն ու կատարողը՝ Թուրքիան, ցեղասպանությունը, բնականաբար, չի ճանաչում։ […]

«Ամեն մեկն իր տեղում ու չափով առանց ավելորդությունների»․ Կարեն Ավագյան

Karen-Avagyan

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամեն մեկն իր տեղում ու չափով առանց ավելորդությունների․․․ Մենք շարունակում ենք աջակցությունը թիկունքում հնարավոր ուղղություններով կամավորականներից մինչև կանոնավոր բանակի շարքեր։ Արյունատվությունից մինչև անհրաժեշտ պարագաների հավաքագրումներ։ Կարիքների գնահատման վրա հիմնված թիրախային օժանդակություն ենք իրականացնում։ Միասին #հաղթելուենք Տերը պահապան լինի ամենքիս։ #Միասնական_Հայաստան_Արցախ»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված