27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 28, 2020

Ժամանակն է, որ Փաշինյանը հրապարակի այն տեղեկությունները, որոնք կապակայունացնեն Ադրբեջանը․ Արմեն Աշոտյան

Yerevan.Today-ի տաղավարում հյուրընկալել ենք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։ Զրուցում ենք պատերամի վերսկսման պատճառների, բանակցությունների տապալման, բառապաշարի կոշտացման, միջազգային արձագանքի և այլնի մասին։ yerevan.today  

ՀԱՊԿ-ը կոչ է անում դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում և վերադառնալ բանակցություններին

Պետք է դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, հակամարտության կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ, ասված է ՀԱՊԿ հայտարարության մեջ: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լուրջ մտահոգություն և անհանգստություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ին զինված հակամարտության վերսկսման կապակցությամբ, որի ընթացքում երկու կողմից էլ կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում», – ասել […]

Եղնիկ Վաչոյի մոր աղոթքը. Արցախյան վկայություններ

Եղնիկ Վաչոյին հանդիպեցի Դոսաֆի գարաժում։ Ոստիկանության աստիճանավոր էր, «Դուշման» Վարդանի ընկերը։ Նրա հետ միասին կռվել էին թե՛ Աղվանստանում, թե՛ Արցախում։ Բանաստեղծի նման «երկինքոտ» մարդ էր Եղնիկ Վաչոն` արվեստ սիրող, գիրք ընթերցող, կյանքի խինդ ու սեր կար աչքերում։ Եվ ասես միայն նրա հաղթ հասակն էր խոսում Վաչոյի ազատամարտիկ լինելու մասին։ Շահումյանի գյուղերից մեկի երեխաներին հիշելիս հուզվում […]

Այսօր հեչ պատեհ ժամանակը չէ Արցախում ընթացող պատերազմը համեմատել 2016-ի Ապրիլյան ռազմական իրադարձությունների հետ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային ժողովի Ապրիլյան իրադարձությունները քննող ժամանակավոր հանձնաժողովի նախագահի աթոռին բազմած անձին հուշեք, որ այսօր հեչ պատեհ ժամանակը չէ Արցախում ընթացող պատերազմը համեմատել 2016-ի Ապրիլյան ռազմական իրադարձությունների հետ՝ նսեմացնելով մեր ժողովրդի հաղթանակը։ Այսօր հանուն հայրենիքի համախմբվելու ժամանակն է, իսկ Ապրիլյան պատերազմից նա դեռ հնարավորություն կունենա խոսելու։ […]

Բարձրաստիճան հայ զինվորականի մահվան մասին ադրբեջանական լուրը չի համապատասխանում իրականությանը. Արծրուն Հովհաննիսյան

Բարձրաստիճան հայ զինվորականի մահվան մասին ադրբեջանական լուրը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Ադրբեջանական տիրույթում խոսում են բարձրաստիճան հայ զինվորականի մահվան մասին: Դա չի համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

Ամեն հաղթանակ ու պարտություն Աստծուց է տրվում

Ամեն հաղթանակ ու պարտություն Աստծուց է տրվում: Եկեք բոլորս ապավինենք Քրիստոսին: Մի անգամ Եղիսե մարգարեն առավոտյան արթնանալով՝ դուրս եկավ պաշտամունք կատարելու եւ տեսավ, որ թշնամու զորքը երիվարներով ու մարտակառքերով պաշարել է քաղաքը։ Սպասավորը նրան ասաց. «Տէ՛ր, ի՞նչ պիտի անենք»։ Եղիսեն ասաց. «Մի՛ վախեցիր, քանզի մեզ հետ եղողները նրանց հետ եղողներից շատ են»։ Եղիսեն աղոթք անելով՝ […]

Արցախում տեղի ունեցող մարտերի հետևանքով հայկական կողմն ունի մոտ 120 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան

Արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտերի հետևանքով հայկական կողմի վիրավորների թիվը մոտ 120 է, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Թիվը փոխվել է դեպի նվազում, թեթև վիրավորները վերադարձել են շարք», – ասաց նա։ Հովհաննիսյանը նշեց, որ ծանր վիրավորների մասին տվյալներ այս պահին չի կարող ներկայացնել։  «Վիրավորները տեղափոխվել են Երևան ու հոսպիտալներում են շարունակում […]

«Ադրբեջանը իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը». ԱԺ երեք խմբակցություններն ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարություն են տարածել

ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ խորհրդարանում հրավիրվել է արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է՝ սեպտեմբերի 27-ին  արցախաադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ-ի հայտարարության նախագիծը։ Նիստը մեկնարկելուց առաջ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար զոհված հայ զինվորների հիշատակը։ Նախագծի հիմնական զեկուցող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խոսքով՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարությունը հեղինակել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված