Պետք է հասկանանք հետևյալը՝ Արցախյան ազատամարտն էլ տևեց շուրջ 2-2.5 տարի, պետք է նախապատրաստվենք լայնամասշտաբ գործողությունների և դիմադրության. Սեյրան Օհանյան. tert.am
Այս պահին մենք կարող ենք արձանագրել՝ բավականին լուրջ և բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծված ոչ միայն Հայաստանի և Արցախի շուրջ, այլ՝տարածաշրջանում. արցախյան հատվածում մենք գործ ունենք թուրք-ադրբեջանական դավադրության հետ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը: Օհանյանն ընդգծեց, որ եթե ապրիլյան պատերազմի ժամանակ՝ 2016-ին, Թուրքիան այնքան էլ չէր […]